Ինչպես ճիշտ սառեցնել ելակը, որ պահպանվի թարմ համն ու բույրը․ 3 լավագույն եղանակները․ Հիմա իսկական ժամանակն է

Եթե որոշել եք ելակ սառեցնել ձմռան համար, իմացեք մի քանի կանոնների մասին, որոնք կօգնեն պահպանել հատապտուղների համն ու վիտամինները։Ելակ պահելու ընդհանուր սկզբունքները․ նախքան սառցարան ուղարկելը, ելակը պետք է նախապես մշակել, լվանալ, մաքրել և չորացնել; պահելու համար ընտրեք չոր եղանակին հավաքած ելակ; մի պահեք վնասված ելակը; նախքան սառեցնելը, անպայման չորացրեք, այլապես ելակի մակերեսին սառույցի շերտ կառաջանա;

սառեցված ելակը պահելու համար ընտրեք հատուկ պլաստիկե տարա կամ պոլիէթիլենային տոպրակ; ելակը չի կարելի կրկնակի սառեցնել։ Սառեցման առաջին եղանակ․ ամբողջական ելակի սառեցում Չոր սառեցման դեպքում ելակները պահպանում են սկզբնական տեսքը։ Ելակը կարող եք սառեցնել ամբողջությամբ՝ պոչիկը կտրելով կամ դրա հետ միասին։ Լվացած ու չորացրած ելակները դրեք սննդային տոպրակով ծածկված տախտակի վրա և 2 ժամով ուղարկեք սառցարանը։ Դրանից հետո տեղափոխեք տոպրակի կամ կոնտեյների մեջ և պահեք սառցարանի՝ բանջարեղենի համար նախատեսված հատվածում։ Սառեցման երկրորդ եղանակ․

մեջտեղից կտրած ելակ Եթե պատրաստում եք այնպիսի աղանդեր, որի համար անհրաժեշտ է մեջտեղից կտրած ելակ, կարող եք անել դա նախապես՝ մինչ սառեցնելը։ Այս դեպքում սկզբունքը նույնն է, ինչպես և առաջին տարբերակում։ Մաքուր և չորացրած ելակները կտրեք մեջտեղից, մի շերտով դրեք տոպրակով ծածկված տախտակին և սառեցրեք այնքան ժամանակ, մինչ ելակը կպնդանա, դրանից հետո տեղափոխեք պլաստիկե տարայի կամ տոպրակի մեջ՝ սառցարանում հետագա պահելու համար։ Սառեցման երրորդ եղանակ․ շաքարավազով ելակ