Լվացքի ընթացքում այս ճակատագրական սխալները գրեթե բոլորն անում են. Սա պետք է յուրաքանչյուր կին իմանա

Լվացքի ընթացքում այս ճակատագրական սխալները գրեթե բոլորն անում են. սա պետք է յուրաքանչյուր կին իմանա: Յուրաքանչյուր կին գրեթե ամեն օր լվացք է անում: Ձեզ ենք ներկայացնում 12 կանոն, որոնց անհրաժեշտ է հետեւել լվացքի ընթացքում:1.Լվացքի մեքենան մաքրության կարիք ունի: Դա անհրաժեշտ է ոչ միայն մեքենան երկար ժամանակ օգտագործելու համար, այլեւ տհաճ հոտից եւ տարատեսակ բակտերիաներից խուսափելու համար: Լվացքն ավարտելուց հետո մեքենայի դուռը միշտ բաց թողեք, իսկ փոշին լցնելու ամանն անպայման պետք է լվանալ: Հիմա շատ մեքենաներում թմբուկի մաքրման հատուկ գործառույթ կա տեղադրված, սակայն եթե ձեր մեքենան չունի նման ֆունկցիա, ապա անհրաժեշտ է տարվա մեջ մեկ անգամ մեքենան դատարկ միացնել, պարտադիր ամենատաք ռեժիմով եւ փոշին լցնելու ամանի մեջ կես շիշ քացախ ավելացնել:

2.Չպետք է մեքենայում շատ իր լցնել: Անշուշտ մեքենան ձեռք բերելիս փորձում եք գնել այնպիսին, որ միանգամից 5կգ շոր կլվանա, սակայն գոնե սկզբնական շրջանում պետք չէ ծանրաբեռնել մեքենան, քանի որ թմբուկը կարող է չդիմանալ այդ ծանրությանը: Բացի դրանից շորերն այնքան լավ չեն լվացվի, որքան մենք ցանկանում ենք: 3. Դադարեք լվացքի ժամանակ կոնդիցիոներ ավելացնել. այն ձեզ պետք չէ: Սրբիչները լվանալու ժամանակ կոնդիցիոներ ավելացնելու դեպքում դրանք կորցնում են խոնավությունը ներծծելու իրենց հատկությունը: 4. Սովորեք գուլպաներն առանձին լվանալ: Գուլպաները կարող եք լվանալ հատուկ ցանցի միջոցով, որը թույլ չի տա կորցնել գուլպաները:

5. Անկողնային պարագաները պետք է երկու անգամ լվանալ: Փոշիով լվանալուց հետո պետք է եւս մեկ անգամ լվանալ մաքուր ջրով: Այն կօգնի ազատվել փոշու մնայուն հոտից եւ եւս մեկ անգամ մաքրել մնացած փոշին, որը կարող է քոր կամ ալերգիա առաջացնել: 6. Ներքնաշորերը պետք է միայն ձեռքով լվանալ: Սինթետիկ թելերից պատրաստված ներքնաշորերն անհրաժեշտ է լվանալ ձեռքով եւ միայն սառը ջրով, քանի որ դրանք լվանալուց հետո կարող են ձգվել: 7. Մոռացեք քլորի մասին: Հիմա խանութներում կան տարատեսակ փոշիներ եւ բծերը հեռացնող միջոցներ տարբեր արժողությամբ: Ժամանակակից քիմիան թույլ է տալիս մաքրել ցանկացած բիծ:

Քլորը կարող եք պահել ամենածանր դեպքերի համար: 8. Լվացքից առաջ անպայման արձակել կոճակները եւ ամրակները: Եթե չեք ցանկանում լվանալուց հետո կոճակ կարել, ապա անպայման քանդեք լվացքից առաջ: 9. Մի մոռացեք փակել հագուստի ճարմանդները Առաջին հերթին շղթաները կարող են հեշտությամբ վնասել մյուս իրերը, իսկ երկրորդ՝ լվացքի ընթացքում շղթան կարող է վնասվել: 10. Շատ լվացքի փոշին չի նշանակում լավ լվացք: Կարիք չկա շատ փոշի լցնելու, հակառակ դեպքում ավելի շատ ջուր կօգտագործեք, քանի որ մաքրող միջոցն ամբողջությամբ չի լվացվում, եւ հագուստի վրա մնում են հետքեր:

11. Հագուստը շատ մի տրորեք: Խուսափեք հագուստը շատ տրորելուց, քանի որ կարող եք վնասել այն: Երբ օգտագործում եք հետքերը մաքրող միջոց, կարող եք թեթեւակի սրբել անձեռոցիկով: 12. Մի ալարեք առանձնացնել լվացքը: Դա վերաբերում է ոչ միայն գունավոր շորերին: Ուշադրություն դարձրեք գործվածքին: Դա պետք է իմանա եւ հիշի յուրաքանչյուր տնային տնտեսուհի: Իմանալով այս 12 կանոնները՝ դուք կպահպանեք լվացքի մեքենան եւ սիրելի իրերը, ինչպես նաեւ նյարդերը եւ գումարը: