Կնոջս հետ հայտնվել էինք խցանման մեջ, համբերատար սպասում էինք, ոչ մեկին չէինք խանգարում, հանկարծ

Կնոջս հետ խցանման մեջ ենք, համբերատար սպասում ենք, ոչ մեկին չենք խանգարում… Նստած զրուցում ենք: Մեկ էլ մի մեքենա հարվածում է մեր ջիփի հետևի մասին:Այնտեղից մի երիտասարդ զույգ է դուրս գալիս: Ես նույնպես դուրս եմ գալիս իմ մեքենայից: Դեռ նոր էի ուզում որևէ բան ասել, երբ հասկանում եմ, որ տղան անկեղծորեն լաց է լինում և չի ամաչում դրանից: Մի փոքր փափկացնում եմ ձայնս և ասում.

— Դե լավ: Ինչ ես անում: Տղան ձեռքերն է կոտրատում: — Վերջացրու, լավ, ի վերջո մարդ չի մահացել: Ինչո՞ւ ես քեզ այսպես կոտորում:Հիստերիան շարունակվում է: — Հեյ, հիշիր, դու տղամարդ ես: Ապահովագրությունը կլուծի ամեն ինչ: Ինչո՞ւ ես լաց լինում:Այս պահին տառապյալն ընկնում է գետնին և սկսում է պոկել մազերը:

Ցնցվելով այս տեսարանից՝ ես նայում եմ նրա ուղեկցին, ով այս ամբողջ ընթացքում լուռ հետևում էր տեղի ունեցածին: — Աղջիկ, հանգստացրու քո երիտասարդին, — դիմում եմ նրան: — Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ սա իմ մեքենան է: Մենք պարզապես գրազ եկանք, որ եթե այս մի քանի օրվա ընթացքում

նա գոնե մեկ անգամ հարվածի որևէ մեքենայի հետևի մասին, երբ նստած է իմ մեքենայի ղե-կին, ապա մենք կամուսնանանք: Ես լուռ շրջվեցի, նստեցի մեքենաս և քշեցի: Ամբողջ ճանապարհին կնոջս հետ ծիծաղից թուլացել էինք պատկե-րացնելով, թե ինչ վիճակում է այդ զույգը: