Ցուլե՛ր, Պարզվում Է՝ Դուք Իրոք Բացառիկ Եք

Ցուլերը սիրում են ամենաորակյալն ու ամենաթանկարժեքը: Եթե նրանք ընտրում են, ապա՝ ողջ կյանքի համար: Դա բացատրվում է նրանց կայուն բնավորությամբ: Աշխատեք երբեք չնեղացնել Ցուլերին, նրանք դա երբեք չեն մոռանում, չնայած, որ հիշաչար չեն և քեն չեն պահում: Ցուլերը մշտապես ճիշտ են հաշվարկում քայլերը և բոլոր իրավիճակներից հաղթող են դուրս գալիս: Ցուլերը շատ առատաձեռն են, նրանք սիրում են գումար ծախել իրենց սիրելիների համար: Նրանք շատ մեծահոգի են: Ցուլերը պաշտում են իրենց տունը:

Ջանում են իրենց տունը դարձնել հնարավորինս հարմարավետ; Նրանց տունը հեքիաթային տնակ է հիշեցնում, որտեղ մտնելիս լցվում ես ուժեվ և հանգստանում ես: Ցուլերը շատ կատակասեր են: Նրանք սիրում են ծիծաղել: Սիրում են, երբ շուրջը բոլորի տրամադրությունը բարձր է: Ցուլերը երբեք ցույց չեն տալիս, որ ինչ որ բանից վախենում են, ոչ այն պատճառով, որ պարծենկոտ են, այլ որպեսզի մտերիմներին չծանրաբեռնեն իրենց վախով: Ցուլերը շատ աշխատասեր են: Ցուլերը շատ նպատակասլաց են: Նրանց աչքից ոչինչ չի վրիպում: Ցուլերը շատ բարի են: