Տղամարդը որոշել էր ծաղրել հավատացյալ կնոջը՝ նրան սատանայի անունից օգնություն ուղարկելով․ Կնոջ պատասխանը ուղղակի ցնցող էր

Մի կին կար, ամենահավատացյալ մարդկանցից մեկն էր, ուներ ընտանիք, բայց ապրում էին ծայրահեղ աղքա-տության մեջ։ Մի օր էլ, երբ կինը բացարձակապես չուներ գումար, նույնիսկ մի հաց չէր կարող գնել երեխաների համար, զանգահարեց ռադիոկայան և Աստծուն ուղղված հաղորդագրություն թողեց՝ օգնություն խնդրելով։ Ռա-դիոյի աշխատակիցները ըմբռնումով մոտեցան հավատացյալ կնոջը, սակայն ունկնդիրներից մեկին նրա խոս-քերը դուր չեկան։

Նա աթեիստ էր, և որոշեց ինքն իրեն հաճույք պատճառել՝ ծաղրելով հավատացյալ անծանոթուհուն։ Տղամարդն իմացավ նրա հասցեն,հրահանգեց քարտուղարուհուն գնել մի քանի տոպրակ սնունդ։Աղջիկը վերադարձավ՝ բե-րելով մսի,պանրի և քաղցրավենիքի լավագույն տեսակները։Որքան մեծ էր նրա զարմանքը, երբ տնօրենը կար-գադրեց․ տանել մթերքը նշված հասցեով և եթե կինը հարցնի, թե ով է ուղարկել սնունդը, ասել, որ սատանայի կողմից է։

Երբ քարտուղարուհին տվեց մթերքը հավատացյալ կնոջը, վերջինս այնքան երախտապարտ էր, որ սկսեց ար-տասվել։ Նա անդադար շնորհակալություն էր հայտնում աղջկան և օրհնում նրան։ Սակայն քարտուղարուհին հրաժեշտ տալուց առաջ հարցրեց․ —Իսկ մի՞թե դուք չեք ուզում իմանալ, թե ում կողմից է օգնությունը։ Ինչին հավատացյալ կինը պատասխանեց․ —Ոչ։ Դա բացարձակապես կարևոր չէ, որովեհտև երբ Աստված է հրամայում, նույնիսկ սատանան է ենթարկվում։