Պարզվում է՝ կան մթերքներ, որոնց հետ հաց չի կարելի օգտագործել. ա՜յ քեզ նորություն, իսկ ես չգիտեի

Շատերի մոտ սովորություն կա հաց ուտել բոլոր մթերքների հետ: Հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները ամեն ինչ ուտում են հացով և մեզ էլ սովորեցրել են նույն կերպ: Ավագ սերնդին կարելի է հասկանալ, նրանց ժամանակներում հաց դժվար էր ճարվում և հասկանալի է նրանց այդպիսի սովորությունը: Բայց այժմ այդ բարիքով ողողված են վաճառասրահները: Հացը պետք է ուտել խելամտորեն:

Արդյո՞ք վնասակար է հացը:Այո, սպիտակ հացը վնասակար է, ալյուրը վերամշակման դեպքում կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները, և դրոժի առկայությունն էլ մյուս կողմից սպիտակ հացը դարձնում է վնասակար: Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ , ովքեր սպիտակ հաց են օգտագործում, խնդիրներ ունեն ավելորդ քաշի հետ, բացի այդ նրանց մոտ մեծ է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, նրանց մոտ կարող է նաև դիաբետ առաջանալ:

Կախված հացի կազմությունից և պատրաստման տեխնոլոգիայից, հացը կարող է ինչպես վնասել մարսողությանը, այնպես էլ խթանել այն: Առանց խմորիչի պատրաստված հացը լավացնում է նյութափոխանակությունը, իսկ խմորիչով պատրաստված հացը կարող է առաջացնել դիսբակտերիոզ, փքվածություն:

Օգտակար է տարեկանի հացը: Այն պարունակում է մի շարք վիտամիններ, որոնք հատկապես օգտակար են աշնանը և ձմռանը: Տարեկանի հացը հակացուցված է ստամոքսի խոցի, այրոցների, գաստրիտի դեպքում: Հաց չի կարելի ուտել՝ մրգային աղցանի հետ թթու կաղամբի հետ մուրաբայի հետ սնկի հետ յուղալի սննդի հետ