25 հզոր նկարներ այն մասին, թե ինչի է վերածվել մեր կյանքը 21-րդ դարում. Խոսքեր չկան

Ժամանակակից տեխնոլոգիաները մարդուն անսահման հնարավորություններ են ընձեռել: Օրինակ, պատասխան նամակ ստանալու համար կարիք չկա այլևս սպասել մի քանի օր, հնարավոր է աշխատել աշխատավայրից հեռու՝ նստած սեփական տան բազմոցին:Էլ չենք ասում այն մասին, որ կարող եք հանգիստ տեսնել ու լսել մարդուն ցանկացած հեռավորությունից: Սակայն նման պարզեցված կյանքը չէր կարող չազդել մեզ վրա: Մենք դարձել ենք ավելի անբան, չենք կարդում, չենք զրուցում միմյանց հետ, այլ պարզապես լողում ենք հոսանքի ուղղությամբ:Մենք գտել ենք ձեզ համար ամերիկացի նկարիչ Քորեն Շադմիի նկարները, որոնք կբացեն ձեր աչքերը աշխարհում տեղի ունեցող սարսափի առաջ: