Ներկայացնում ենք աղցան «Ցեզար»-ի ամենաստացված և ամենահամեղ բաղադրատոմսը

Մեր ամենասիրելի տոներին մնացել են հաշված օրեր, ինչի կապակցությամբ բոլորը պատրաստվում են և նվերներով, և նոր ճաշատեսակներով, և աղցաններով զարդարել իրենց բնակարանը: Այս յուօրինակ բոլորիս կողմից Ցեզար աղցանը պարտադիր պետք է լինի մեր տոնական սեղանին, այն և շատ գեղեցիկ տեսք է տալիս, և շատ համեղ է:

Աղցան «Ցեզար» Բաղադրությունը 4 բաժնի համար անհրաժեշտ է` Հավի դոշ-400 գրամ, Հազարի տերևներ-1կապ կամ 300 գրամ Հոլանդական պանիր-200 գրամ, Հացի կտորներ-100 գրամ Մայոնեզ, Ձեթ Սխտոր, Սև պղպեղ, Աղ Պատրաստման եղանակը Հավը կտրատել փոքրիկ խորհանարդների տեսքով և կարմրացնել ձեթի մեջ: Հավի կտորների հետ ձեթի մեջ ավելացնել 2 կտոր սխտոր,որպեսզի այն իր բույր տա հավի մսին: Կտրատել հազարի տերևները:

Կարմրացրած հավի կտորները ավելացնել հազարի տերևնեիր վրա,վրան լցնել մայոնեզը,քերած պանիրը: Համեմել աղով և պղպեղով: Մատուցելուց առաջ ավելացնել չորահացերը: Չորահացերը կարելի է և պատրաստի գնել ,և պատրաստել: Պատրաստելու համար վերցնում ենք սպիտակ հացը, վրան քսում ենք սխտոր,կտրատում ենք խորհանարդիկների ձևով և տապակում ենք ձեթի մեջ: Տապակելուց հետո հանում ենք և դնում ենք անձեռնոցիկի վրա, 5րոպե թողնելուց հետո այն կարող ենք ավելացնել աղցանին: