Երիտասարդ միլիոնատերը պատրաստ է վճարել 52000$ նրան, ով կճանապարհորդի իր հետ ողջ աշխարհով, միայն

26-ամյա միլիոնատերը փնտրում է անձնական օգնականի, ով կընկերակցի իրեն, մինչ նա շրջում է աշխարհով մեկ՝ իր բիզնեսի զարգացման նպատակով։Անցյալ տարի Մետյու Լեպրեն ճանապարհորդում էր Ճապոնիայում, հետո մեկնեց Դուբայ, այնտեղից՝ Հավայան կղզիներ, և ի վերջո վերադարձավ իր հարազատ քաղաք՝ Սիդնեյ, անընդմեջ հետևելով, թե ինչպես է գումար ավելանում իր բանկային հաշվեհամարին։

Այժմ նա փնտրում է մի մարդու, ում կարող է առաջարկել «լավագույն աշխատանքը»՝ օգնականի աշխատանք, ում տարեկան կվճարի ավելի քան 52 000$, որպեսզի վերջինս իրեն օգնի զբաղվել բիզնեսով աշխարհի տարբեր կետերում։ Աշխատավարձը կախված է նաև մարդու փորձից, սակայն ստաբիլ վճարումը կկազմի 52 000$, դրան կգումար-վի նաև ճանապարհածախսն ու հյուրանոցի գինը։ Նաև կվճարեմ բժշկական ապահովագրությունը,-ասել է Մետյուն։

Ինչ պիտի կարողանաք անել՝ անթերի թեկնածու լինելու համար․ 1․ բազմախնդրություն 2․ ցանկացած տեսակի ուղևորությունների համար տուրիստական երթուղիների կազմակերպում 3․ անթերի համակարգչային ունակություններ 4․ սոցիալական կայքերի գերազանց իմացություն 5․ դետալների հանդեպ ուշադրություն 6․ աշխատելու պատրաստակամություն 7․ անձնագիր 8․ ճշտապահություն