Կկիսվեմ Ձեզ հետ մի պատմությամբ, որն ինձ մինչ այժմ հանգիստ չի տալիս։ Կարճ ասած զայրույթս ինձ խեղ-դում է։ Ես և քույրս որոշեցինք մեր մայրիկի 75-ամյակին նվիրել ոսկյա շղթա։ Աչքի տակ ունեի տարբեր տեսակի նվերներ, բայց քույրս հենց դա ցանկացավ։ Այս թեմայի շուրջ մտորումները սկսվել են տոնակատարությունից երեք ամիս առաջ:
Որոշեցինք գնել հաստ շղթա, քանի որ քույրս ասաց, որ <<լուրջ տարիք է և նվերն էլ պետք է լուրջ լինի>>, իսկ ես համաձայնեցի:Երեք ամիս շարունակ ես գումար խնայեցի,զրկում էի մեզ տարբեր բաներից,որոնց ես և ամու-սինս, չէիք գնում ֆիլմ դիտելու, սուրճ խմելու։ Այն օրը, երբ ես և քույրս գնացինք նվերը գնելու նա ասաց, որ չի կարողացել հավաքեի բավարար գումար։ Պետք է նշեմ, որ մենք պայմանավորվել էինք կիսվել նվերի գումարով՝ կեսը ես, կեսը՝ քույրս։
Նա խնդրեց, որպեսզի ես վճարեմ նրա բաժին գումարի կեսը, իսկ մայրիկի ծննդից հետո նա այն հետ կվերա-դարձնի ինձ։Ես և ամուսինս ունեինք գումար՝ <<Սև օրվա>> համար։ Քանի որ քույրս խոստացավ հետ վերա-դարձնել, ես մտածեցի և որոշեցի, որ կարելի օգտվել այդ գումարից։ Եվ ահա շղթան գնեցինք, մենք երջանիկ էինք, բայց ես մի փոքր նիարդայնացած էի։