Աղոթք, որով Տիրոջից կարող եք պաշտպանություն խնդրել ամեն տեսակի չա րիքից` ինքներդ ձեզ ու ձեր հարազատների համար

Հաճախ լինում են պահեր, որոնք դուրս են գալիս մեր վերահսկողությունից ու թվում է, թե խնդիրն այլևս լուծում չունի, կամ եթե ունի, մենք անկարող կլինենք տեսնել դրա լուծումը: Ու ամեն անգամ, երբ անորոշությունը ու վախը պատում է մեր սիրտը, մեզ միայն մի բան է մնում անել՝ ապավինել Աստծո զորությանը: Գիտեք, կյանքում անլուծելի խնդիրներ չկան, պարզապես, երբ խուճապը ահագնանում է այդ ժամանակ մթագնում է մեր գիտակցությունը ու ելքեր փնտրելը թվում է անհնարին մի բան: Հուսալքությունը թերևս ամենակոր ծանարար զգացումն է, որ մարդուն ստիպում է տառապել ու բախման մեջ լինել սեփական անձի հետ:

Պողոս առաքյալը գիտեր, որ աղոթքը կարող է այնպիսի զորություն ունենալ, որ մարդուն օգնի կոնկրետ իրավիճակներից դուրս գալ ու ճշմարիտ ճանապարհով շարունակել։ Աստված գուցե ուղղակիորեն չպատասխանի յուրաքանչյուր աղոթքի։ Նաև հնարավոր է, որ նա միշտ չպատասխանի այնպես, ինչպես մենք ենք սպասում, կամ այն ժամանակ, երբ մենք ենք սպասում, սակայն մենք զգալու ենք նրա ներկայությունը մեր կյանքում և մեր գործերում։

Օրինակ՝ Պողոս առաքյալը մի քանի անգամ աղոթեց իր մարմնի խա յթի մասին։ Աստված չազատեց Պողոսին այդ խնդրից, բայց մխիթարեց նրան հետևյալ ամրապնդիչ խոսքերով. «Բավական է քեզ իմ շնորհքը, քանի որ իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում: Եվ արդ լավ է, որ ես պարծենամ իմ տկարություններով, որ իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը» ։