Մի մոռացիր աղոթել ամեն օր, Աղոթքը կյանք է փրկում, Աստված լսում է քեզ

Աղոթքը պետք է արտասանել միայնակ վառվող մոմի մոտ ծնկաչոք վիճակում: Այս աղոթքը ունակ է հաշված րոպեների ընթացքում նվազեցնել ջերմաստիճանը, հանում է ցանկացած ցավ: Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար: Ե՛կ, Տե՛ր, տեսության հիվ անդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, գնա կյանքի արդարության տանող ճանապարհով»:

Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժշ կիր հ իվանդությունները Քո ժողովրդից, և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր և դատապարտեցիր մեր կյանքի ու փրկության թ շնամուն: Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված, և միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը, հեռացնել ախտերն ու հի վանդությունները մեր միջից:

Բարիքներ պարգևող, Քեզ են հայտնի մեր կարիքները, առատ ողորմությունդ պարգևիր Քո արարածներից յուրաքանչյուրին ըստ իր կարիքի, որոնց միջոցով միշտ թող գովվի Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։ Ամեն: