ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․«Հայփոստ»-ը ԿԱՐԵՎՈՐ հայտարարություն է տարածել նպաստների ու թոշակների վերաբերյալ

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ, ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես

չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:

Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն: Հայցում ենք ձեր ներողամտությունը: Շնորհակալություն ՀայՓոստն ընտրելու համար»։