Տեր իմ, աղաչում եմ քեզ, ա՛ռ վշտահարիս ուժեղ թևերիդ պաշտպանության տակ

Գոհաբանությամբ աղաչում եմ քեզ՝ Ա՛ռ վշտահարիս ուժեղ թևերիդ պաշտպանության տակ, Փրկի՛ր ներխուժող խուռնամբոխ պղտոր այս ցնորքներից, մաքրի՛ր լիովին զգայարանը սրտիս տեսության։ Կենացդ փայտով ամրապնդի՛ր ինձ այս տխրաթախիծ անուրջների դեմ, ցողի՛ր իմ կացարանի շուրջն ամբողջությամբ, կողիդ կենարար սուրբ կաթիլներով Սրսկի՛ր ճամփան իմ ելումուտի, քառաթևդ թող լինի մշտապես երդիս պահապան, վեր հառած աչքիս տեսության հանդեպ թող որ պատկերվի խորհուրդը միայն Ամենափրկիչ տառապանքներիդ, Չա րչարանքների Քո գործիքը թող սեմիս ճակատին դրոշմվի ամուր, հավատքը հույսիս՝ կախվի հանապազ ծառիցդ օրհնության: Սանձի՛ր սրանցով, տե՛ր, հոգեսպանին.

Թող որ մուտք գործի պաշտպանը լույսի ինձ մոտ անխափան. Թեթևացրո՛ւ բեռը պարտքերիս՝ Անլուր ցավերիս ծանրությամբ հանդերձ: Եվ ահա մա հճում, ամփոփված մտքիս լռարանի մեջ, մտաբերելով պտուղները դառն հուսահատության՝ խոստովանում եմ ամենագետիդ անօրեն ու չ ար գործերս ամբողջ: ԱՄԵՆԳոհաբանությամբ աղաչում եմ քեզ՝ Ա՛ռ վշտահարիս ուժեղ թևերիդ պաշտպանության տակ, Փրկի՛ր ներխուժող խուռնամբոխ պղտոր այս ցնորքներից, մաքրի՛ր լիովին զգայարանը սրտիս տեսության։

Կենացդ փայտով ամրապնդի՛ր ինձ այս տխրաթախիծ անուրջների դեմ, ցողի՛ր իմ կացարանի շուրջն ամբողջությամբ, կողիդ կենարար սուրբ կաթիլներով Սրսկի՛ր ճամփան իմ ելումուտի, քառաթևդ թող լինի մշտապես երդիս պահապան, վեր հառած աչքիս տեսության հանդեպ թող որ պատկերվի խորհուրդը միայն Ամենափրկիչ տառապանքներիդ, Չա րչարանքների Քո գործիքը թող սեմիս ճակատին դրոշմվի ամուր, հավատքը հույսիս՝ կախվի հանապազ ծառիցդ օրհնության: Սանձի՛ր սրանցով, տե՛ր, հոգեսպանին. Թող որ մուտք գործի պաշտպանը լույսի ինձ մոտ անխափան. Թեթևացրո՛ւ բեռը պարտքերիս՝ Անլուր ցավերիս ծանրությամբ հանդերձ: Եվ ահա մա հճում, ամփոփված մտքիս լռարանի մեջ, մտաբերելով պտուղները դառն հուսահատության՝ խոստովանում եմ ամենագետիդ անօրեն ու չ ար գործերս ամբողջ: ԱՄԵՆ