Զորավոր աղոթք. Աղաչում եմ տեր Հիսուս, բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և զորացրու ինձ

Զորավոր աղոթք. Աղաչում եմ տեր Հիսուս, բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և զորացրու ինձ. ԶՈՐԱՎՈՐ ԱՂՈԹՔ — ԱՂԱՉՈՒՄ ԵՄ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ Աղաչում եմ, Տեր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և նրանով զորացրու ինձ

իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի: Տուր ինձ նրանով զորություն և ժուժկալություն, զգաստություն առողջություն և պահպանություն իմ անձին օր ու գիշեր և ամեն ժամ` ննջելիս ու արթնանալիս, ընթանալիս և կանգ առնելիս, գործերում ու տքնություններում, աղոթքի և պահքի մեջ, նաև՝ Քո կամքը

կատարելիս: Այն թող ամուր բերդ լինի ինձ և հզոր աշտարակ` թշնա մու առաջ: Զարդարիր ինձ սրանով՝ իբրև հոգեղեն զարդով և իմանալի լույսով: Եվ Գաբրիելի ահեղ բարբառի օրը՝ սուրբ Խաչդ երևալիս, լուսավորիր խավարած հոգիս` լույսով բարձրանալու անմա հ Փեսայիդ ընդառաջ՝ խառնվելու հայրապետների երամներին, մարտիրոսների դասերին և հրեշտակների գնդերին: