Եթե ցանկանում եք պատրաստել շատ համեղ քյաբաբ, որ շշերի վրայից չթափվի, ապա հետևեք մեզ

Եթե ցանկանում եք պատրաստել շատ համեղ քյաբաբ, որ շշերի վրայից չթափվի, ապա հետևեք մեզ. Բաղադրությունը`, 2 կգ տավարի աղացած միս, 0,5 կգ հավի աղացած միա, 2 հատ սոխ, 1 ճաշի գդալ աղ, 1 թեյի գդալ. 0,5 թեյի գդալ չրիլի պղպեղ, 0,5 թեյի գդալ զիրահ, 0,5 թեյի գդալ սև աղացած պղպեղ, 0,5 թեյի գդալ հի, համեմ.Սոխը քերիչով անցկացնել, հյութը թափել, լցնել մեծ ամանի մեջ, ավելացնել տավարի

և հավի մսերը, աղ, չիլի պղպեղ, հիլ, զիրահ (ձեռքերով լավ մանրացնել), սև պղպեղ և ձեռքերը թրջել ու մոտավորապես 10-15 րոպե խառնել, այնպես, որ բոլոր բաղադրիչները լավ խառվեն, մինչև միսը սկսի,ավելացնել թարմ կտրատած համեմ ու էլի խառնել, սկսել միսը ծեծել, այնքան, որ ձեռքի վրայից չթափվի: Դնել սառնարան 1 ժամ, որ սառի ու հանգստանա: Կրակը կարող եք արդեն վառել: Ձեռքի ափի չափով միսը բաժանել մասերի ու շարել շամփուրների վրա, դնել կրակին: Մանրամասները ստորև բերված տեսանյութում: Բարի ախորժակ