5 պարզ ու արդյունավետ հնարք չոր հա զը մեղմելու համար

Չոր հազը ձմռանը բավական տարածված խնդիր է և կարող է խիստ տհ աճ զգացողություններ առաջացնել, սակայն կան արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել տհաճ զգացողությունները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:Օդը խոնավացնող միջոցներ,Ձմռանը չոր ու սառը օդը հաճախ է դառնում հազի պատճառ, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս անպայման միջոցներ ձեռնարկել սենյակի օդի խոնավացնելու համար: Կարելի է գնել օդը խոնավացնող հատուկ սարք, որը կօգնի շատ արագ մեղմել հազը:Ինհալացիաներ անել Շատ արդյունավետ են նաև ինհալացիաները: Կարելի է գնել

հատուկ սարք այս պրոցոդուրաների համար կամ պարզապես տաք ջուրը լցնել խորը տարայի մեջ, ծածկել գլուխը սրբիչով և շնչել բարձրացող գոլորշին: Սա բավական հին ու փորձված մեթոդ է, որը թույլ է տալիս շատ արագ մեղմել չոր հազն ու ազատվել տհաճ զգացողություններից: Հավելյալ բարձ կիրառել Չոր հազը հաճախ անհանգստացնում է գիշերվա ժամերին, սակայն հազի նոպաների ժամանակ նստած դիրք ընդունելն օգնում է զգալիորեն բարելավել ինքնազգացողությունը: Սա է պատճառը, որ գիշերը հազի պատճառով անքնությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում հավելյալ բարձ դնել գլխի տակ: Սակայն

հարկավոր է ուշադրություն դարձնել դիրքին, քանի որ անհարմար դիրքը կարող է դառնալ պարանոցի ցավերի պատճառ: Բուժիչ թեյեր Չոր հազը մեղմելու հիանալի միջոց կարող է լինել մեղրով թեյը: Կարելի է մեղրը հավելել հասարակ սև թեյին կամ պատրաստել կոճապղպեղով թեյ և քաղցրացնել այն մեղրով: Մեղրը հիանալի միջոց է կոկորդի ցավը մեղմելու համար, սակայն եթե այն ուտելը տհաճ է, ապա կարելի է պատրաստել մեղրով թեյեր: Գիշերային չոր հազը մեղմելու հիանալի միջոց կարող են լինել նաև մենթոլով սառնաշաքարները: Ընդ որում՝ դրանց դրական ազդեցությունը կարող է բավական երկարատև լինել: