Տեր Աստված ամենակարող, արարիչ եւ մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն՝ նրանց հոգիներին․Փրկության աղոթք

Տեր Աստված Ամենակարող, Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն՝ նրանց հոգիներին: Ողոր մի՛ր մեզ, Տեր Աստված, որ բոլոր ժամանակներում փառավորված ես Երկնքում եւ երկրի վրա: Բարի, երկայնամիտ, բազումող որմ եւ բարեգութ Աստված, որ սիրում ես արդարներին ու ող որմում մեղ ավորներին,

որոնցից մեկը ես եմ, ես ցանկանում եմ դարձի գալն ու ապրելը. որ կանչում ես բոլորին ընտրելու փրկության ճանապարհը՝ խոստանալով օրհնել նրանց: Ընդունի՛ր մեր աղոթքները, հեշտացրու մեր կյանքը ու առաջնորդի՛ր մեզ պահելու բոլոր պատվիրաններդ: Սրբի՛ր եւ մաքրիր մեր հոգին ու մարմինը, քավի՛ր մեր մե ղքերն ու փրկի՛ր մեզ ամեն տեսակ չ ար գործերից, ճանապարհ ցույց տուր խորհուրդներդ եւ

ցանկություններդ ճիշտ կատարելու ու բժշկիր մեր հիվանդությունները: Շրջապատի՛ր մեզ Քո սուրբ հրեշտակներով, որպեսզի նրանց բանակի առաջնորդությամբ եւ պահպանությամբ հասնենք հավատի միությանը ու Քո անհասանելի եւ անսահման փառքի զորությանը: Որովհետեւ Դու ես մեր տերը հույսը, ապավենը Փրկիչը եւ Քեզ վայել է փառք իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ բոլոր ժամանակներում: Ամեն: