Շտապօգն ության մեքենաներ են շարժվել դեպի Երասխի դիրքեր. Այս պահին այնտեղ թե ժ մարտեր են. Փաստարկ

“Փաստարկ” լրատվականի աղբյուրների փոխանցմամբ հենց այս պահին Երասխի սահմանին մարտեր են ընթանում։ Ժամը 17-17:30-ի սահմաններում թշնամին սկսել է կրակել թեթեւ ու ծանր հրետանային զինատեսակներից։ Հայկական դիրքի տարածքում հրդեհ է բռնկվել։ Մի քանի շտապօգնության մեքենա է մոտեցել մարտերի դաշտին, սակայն այս պահի

դրությամբ զոհերի ու վիրավորների մասին տեղեկատվության “Փաստարկը” դեռ չի տիրապետում։ ՀՀ ՊՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 12-ին, ժամը 17:20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված

հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային խոտածածկույթը․ հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: