Թուրքիայում մարդիկ բարձրացել են շենքերի տանիքներին, որտեղից նրանց ուղղաթիռներով տարհանել են. Տեսանյութ

Թուրքիայի սևծովյան ափին գտնվող նահանգներում հորդառատ անձրևները հեղեղների պատճառ են դարձել: Reuters գործակալության փոխանցմամբ՝ 6 հոգի մահացել է, մի քանիսը՝ վիրավորվել: Մարդիկ բարձրացել են շենքերի տանիքներին, որտեղից նրանց ուղղաթիռներով տարհանել

են: Ջրհե ղեղից հատկապես տուժել է Կաստամոնու նահանգը, որոշ հատվածներում ջուրը 3-4 մետր բարձրացել է՝ քշել-տանելով փողոցում գտնվող մեքենաները: Ավերվել են մի քանի տներ, փլուզվել ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղներից տուժած շրջաններում մարդիկ զրկվել են էլեկտրական հոսանքից: