Միթե մեղքն իմն է, թե երեխաներիս դաստիարակության հարցում եմ սխալվել. Օգնեք խնդրում եմ

Մարգարիտան իր ամբողջ կյանքը նվիրեց երեխաներին: Նա նույնիսկ մոռացավ իր մասին, դադարեց իր ընկերների հետ շփվել, չէր հանգստանում, գումար չէր ծախսում իր վրա: Ծանոթներն ու ընկերները ասում էին նրան, որ անհնար է ապրել հանուն երեխաների: Բայց Ռիտան համոզված էր, որ երեխաների դաստիարակությունն իր պարտքն է և չէր լսում շրջապատի կարծիքը: Այժմ նա 66 տարեկան է՝անկողնային, իսկ երեխաները կողքին չեն: Մարգարիտայի ամուսինը մա հացավ, երբ երեխաները դեռ փոքր էին: Դժբախտությունը պատահեց աշխատավայրում, վիշտը մեծ էր, բայց կինը չընկճվեց: Նա ուժ գտավ հանուն երեխաների ապրելու: Նա ստիպված էր երկրորդ աշխատանք ունենալ և լրացուցիչ գումար վաստակել: Ռիտան առավոտյան ժամը 6-ին դուրս էր գալիս տանից, երեկոյան 5-ին վերադարնում: Նա քիչ ժամանակ էր անցկացնում երեխաների հետ, քանի որ աշխատում էր այնպես, որ նրանք ոչնչի կարիք չունենան: Տարիներն անցան: Ռիտան ինքնուրույն կարողացավ դաստիարակել

երեխաներին, նրանց կրթություն տվեց, նրանց բնակարան գնեց: Այս ամբողջ ընթացքում ծնողները նրան բավականին օգնում էին,դայակություն անում երեխաներին, երբեմն վերցնում էին պարտեզից, ապա դպրոցից: Երբ Մարգարիտան թոռներ ունեցավ, նա մեծ հաճույքով սկսեց խնամել նրանց, կերակրեց, նվերներ և նախուտեստներ գնեց: Նա երբեք չի էլ մտածել այն փաստի մասին, որ կարող է միայնակ ծերություն ունենալ: Դե, արդյո՞ք նա ժամանակ ուներ նման մտքերի համար, բացի այդ նա այնքան անշահախնդիր էր օգնում իր երեխաներին, որ չէր կարող կարծել, որ նրանց միջև ջերմությունը գնալով մարում է: Մարգարիտան դեռ երիտասարդ ժամանակ ոտքերի հետ խնդիրներ ուներ:Պատճառը մշտական վազվոցներն էին, և ինքն իրեն անխնա չարչարելը:Նա անտեսում էր իր եսը, մոռանում նույնիսկ պատշաճ սնվելու և բուժման մասին: Եվ ահա մի օր նա արթնացավ ոտքերում ուժեղ ցավից ու պարզապես չկարողացավ ոտքի կանգնել: Կինը մի կերպ վեր կացավ, զանգեց որդուն – խոսափողը գցեց, զբաղված էր, ապա դստերը զանգեց – դուստրն ընդհանրապես չպատասխանեց: Հուսահատ կինը հավաքեց ուժերը, սողալով հասավ դռանը և բացեց այն: Աղմուկը լսելով ՝ հարևանը հասավ կնոջն ու շտապ օգություն կանչեց: Եթե այդ ժամանակ բժիշկները ավելի ուշ ժամանեին, ապա գուցե Ռիտան այլևս չլիներ: Նրա ոտքերում արյան ար ատավոր հյուսվածքներ էին: Ռիտային տեղափոխեցին հիվանդանոց: Անհրաժեշտ էր վիրահատություն, որպեսզի կինը կարողանա նորից լիարժեք ապրել, բայց առկա հի վանդությունների և պաթո լոգիաների պատճառով դա չստացվեց:

Երեխաները միայն մեկ անգամ էին եկել հիվա նդանոց: Այն էլ եկել էին ասելու որ խնամող գտնի իրեն, քանի որ նրանք զբաղված են իրենց աշխատանքով ու ընտանիքներով, և նրան խնամել չեն կարող: Ծեր ու հիվանդ մայրը որ դատարկ տեղ էր բոլորի համար, ոչ ոք նրա կարիքը չուներ այլևս: Խնամող փնտրելու ապարդյուն փորձերից հետո, Ռիտայի հարևանուհին ինքը ստանձնեց նրա խնամքի գործը: Ռիտայի գրեթե ամբողջ թոշակը գնաց խնամողին վճարելուն: Լավ է, որ տարիների ընթացքում որոշակի խնայողություններ կային, և նա կարող էր վճարել կոմունալ վճարները գնել սնունդ և դեղեր: Միայնության մեջ միակ մարդը Ռիտայի համար եղավ իր հարևանուհին: Իսկ զավակներն այդպես էլ չայցելեցին հիվանդ մորը: Այսպիսի անշնորհակալ զավակներ էլ են լինում: Մայրը կործանվեց նրանց պատճառով: Ռիտան ամեն ինչում մեղադրում էր իրեն մտածելով գուցե պետք է իրեն անխնա չարչարելու փոխարեն ժամանակ անցկացներ իր երեխաների հետ: