Exclusive. Ծնվել է Գարիկի և Մարիաննայի երրորդ աղջիկը․ Ծնողները անվան հետաքրքիր ընտրություն են արել

Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ ծնվել է Գարիկի և Մարիաննայի երրորդ բալիկը։ Զույգը կրկին դուստր է ունեցել։ Գարիկն ու Մարիաննան աղջնակին տվել են Ագաթա անունը։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել մի քանի օր առաջ, սակայն զույգը չի հանրայնացրել այս լուրը։ Նշենք, որ

այս ամիս կլրանա Գարիկի և Մարիաննայի ամուսնության 9 տարին։ Զույգը 2 դուստր ունի` 7-ամյա Ամելին և 4-ամյա Ադանեն։ Գարիկը սովորաբար խուսափում է խոսել անձնական կյանքի մասին, սակայն նախորդ տարի Tert.am Life-ի «Ինտերվյու» շարքում անկեղծացել էր նաև ընտանիքի և բալիկների մասին՝ նշելով, որ իր աղջիկներից շատ բան է սովորել։