Միայն տեսնեք՝ ինչի համար է Արփիի ու Միհրանի որդին բարձր լացում ծովափին (տեսանյութ)

Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանն իրենց որդու՝ Ռոբերտի հետ մեկնել են Եգիպտոս: Թեեւ զույգի արձակուրդը նոր է սկսել, սակայն նրանք պարբերաբար սթորիներ են տեղադրում, որպեսզի նրանց հետեւորդները տեղյակ լինեն, թե ինչպես է աստղային զույգը վայելում իր արձակուրդը: Դատելով նրանց սթորիներից՝ փոքրիկ Ռոբերտը վայելում է ծովը, սակայն ոչ ավազը: Հիշեցնենք, որ Starnews-ի տեղեկությունների համաձայն՝ Միհրանն ու Արփին պատրաստվում են մեկնել Հայաստանից

և հաստատվել ԱՄՆ-ում: Ավելին՝ այս շրջանում նրանք լուծում են թղթաբանական հարցերը, քանի որ մեկնումը սարերի հետևում չէ: Այս առիթով կապ էինք հաստատել Արփի Գաբրիելյանի հետ, ով հարցը լսելուն պես հարցով էր պատասխանել՝ որտեղի՞ց մեզ նման տեղեկություն, ինչին պատասխանել էինք, որ ունենք աղբյուրներ, որոնց շնորհիվ էլ այդ տեղեկությունը հասանելի է դարձել մեզ: Ապա Արփիին խնդրելով հաստատել կամ մերժել մեր ունեցած տեղեկությունը՝ երգչուհին ասել էր. «Չեմ մեկնաբանում»: