«Ընտանեկան համատեղ կյանքի 17 տարիներ»․Հայտնի հոգեբան Մեհրաբյան ընտանիքում հատուկ առիթ կա

Հայտնի հոգեբաններ Մարիամ ու Արկադի Մեհրաբյաններն այսօր նշելու հատուկ առիթ ունեն, քանի որ նրանց ընտանիքն արդեն տանսյոթ տարեկան է։ Ընտանիքում մեծանում են չորս հրաշալի բալիկներ։ Բացի ընտանեկան ներդաշնակ ու սիրառատ միջավայր ստեղծելը, հոգեբան ամուսիններն այդ տարիների

ընթացքում կարողացել են ստեղծել հանրահայտ «Ժեստ» հոգեբանական կենտրոնը, որն այժմ աշխատում է պատեր ազմի մասնակիցների ընտանիքների անդամների հետ։ Մարիամը, որ հայտնի է իր խորաթափանց ու հավասարակշռված վարքագծով, իրենց գեղեցիկ ընտանիքի տասնյոթ տարվա տարեդարձի առիթով ի մի է բերվել տարիների ձեռքբերումները և գրել է հետևյալը․ «Ընտանեկան համատեղ կյանքի 17 տարիներ․

Չորս ձագուկներ, Ժեստ ընտանիք։ Պարզ է երջանկության բանաձևը՝ պարզ նայել խնդիրներին, բարդը պարզեցնել, պարզը սիրել»։ Հիշեցնենք նաև, որ Արկադի Մեհրաբյանն այն բացառիկ մասնագետներից էր, որ պատեր ազմի օրերին մի կողմ թողեց իր մասնագիտական հմտությունները, և միացավ հայրենիքի պաշտպաններին՝ պաշտպանելու հայրենի սահմանները։