Կապիտանը Գյումրիում նռն ակով սպ անել է և իրեն և հղի կնոջը

Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկի բակում պայ թյունի հետևանքով ամուսինների մա հվան հետ կապված քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկի բակից լսվել է պայ թյունի ձայն: Անմիջապես դեպքի վայր է մեկնել է քննչական խումբը և նշված տան բակում հայտնաբերել Գյումրի քաղաքի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կապիտան, 1986թ. ծնված տղամարդու և վերջինիս հղի կնոջ՝ Գյումրի քաղաքի 1992թ. ծնված բնակչուհու

դ իերը՝ նռն ակի պայթ յունին բնորոշ հետքերով և վնաս վածքներով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ակնհայտ հղի կնոջ սպա նություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօ րինի կերպով զե նք պահելը)։ Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվոմ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է նռն ակի պայ թուցիչի

նմանվող առարկա՝ նռն ակի թողարկման լծա կ, պայթ ուցիչի օղակ, ինչպես նաև՝ մարդկային պտուղ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Աղբյուր՝ Սպուտնիկ Արմենիա