«Որդիս ծնվեց պատեր ազմի ժամանակ, երկու ամիս էր, ինչ հայրս մա հացել էր». Նիկոլայ Եղիազարյանը՝ դստերն ու որդուն հոր պատվին անվանակոչելու և ընտանիքի մասին

Դերասան Նիկոլայ Եղիազարյանն ու կինը՝ Էլենը, ամուսնացած են 2017 թվականից: Զույգն ունի երկու երեխա՝ 3-ամյա Ռուբինան և 10 ամսական Ռուբենը: Tert.am Life-ը զբոսնել է ընտանիքի հետ, լուսանկարել նրանց և զրուցել Նիկոլայի հետ: Ընտանիքի ամենափոքրիկ անդամին՝ Ռուբենին լուսանկարվելն ամենաշատն էր դուր գալիս, գերակտիվ Ռուբինան էր եղբորը փորձում էր չզիջել: Երեխաների անունները Նիկոլայը բարդ չի ընտրել: Երկուսին էլ անվանակոչել է հանգո ւցյալ հոր՝ Ռուբենի պատվին: «Քանի որ առաջնեկս աղջիկ էր, անվանակոչեցի Ռուբինա, հայրս նրանով էր ապրում: Մինչ այսօր Ռուբինայի ամեն քայլի մեջ հորս ենք տեսնում, որովհետև մտածում ենք՝ ինչո՞ւ այս կամ այն բանը հայրս չտեսավ: Երկրորդ երեխայիս՝ որդուս, Ռուբեն անվանակոչեցի, բայց հայրս չհասցրեց նրան տեսնել: Այնքան էր սպասում Ռուբենի ծննդին:

Որդիս ծնվեց, երբ պատ երազմ էր, երկու ամիս էր, ինչ հայրս մա հացել էր: Նա հյուրասեր, կյանքով լի մարդ էր: Սպասում էինք, որ որդուս ծնունդը մեծ կնշենք, բայց Ռուբենը ծնվեց այն ժամանակ, երբ ես ցա վից բթ ացել էի: Ինչ թեմայով էլ խոսեմ, ամեն ինչ տանելու է մեր երկրի իրավիճակին, որովհետև հայցերինն է մեր հենակետը: Այդ բարդ իրավիճակից դուրս գալ ինձ շատ օգնեց կինս՝ Էլենը: Նա այնքան մարդկային, նվիրված, ընկալող, գիտակցության մեջ մտնող մարդ է: Այս բնավորության գծերը շատ կարևոր են»,- ասաց Նիկոլայը: Ըստ դերասանի՝ առաջնեկի՝ Ռուբինայի ծնունդն իր կյանքում յուրահատուկ է եղել: «Իմ կյանքում կարծես վերածնունդ եղավ: Ռուբենի ծնունդը ևս ինձ համար կարևոր էր, բայց Ռուբինան ուրիշ է: Երեխաների շնորհիվ է, որ սկսում ես ավելի զգույժ ապրել կյանքը՝ նրանց կողքին լինելու

համար: Երկու երեխաներս էլ ինձ հետ շատ կապված են, հատկապես՝ Ռուբենը: Երբ Ռուբենն իմ գրկում է, ոչ ոքի մոտ չի գնում: Միայն մայրիկիս մոտ կարող է գնալ, նրա հետ ևս շատ կապված է»- պատմեց նա: Նիկոլայը շեշտեց՝ կարևոր է այն ընտանիքը, որում ինքդ ես ծնվել ու մեծացել: «Նույն ձևով հետո քո երեխաներին ես մեծացնում, դաստիարակում: Մեր ընտանիքը հայկական ավանդական ընտանիք է եղել, նույնը փորձում եմ երեխաներիս տալ: Ընտանիքում պետք է մեկը մյուսի հետ սիրով ու ջերմությամբ լինեն, խաղաղություն պետք է լինի»,- նշեց նա: Նիկոլայը վերհիշեց տարիներ առաջ կնոջ՝ Էլենի հետ առաջին հանդիպումը: «Երբ Էլենն Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան եկավ, գնացի օդանավակայան նրան դիմավորելու: Էլենի հետ մեր առաջին ժամադրությունը եղել է Կոմիտասի անվան պանթեոնում՝

Խորեն Աբրահամյանի շիրիմի մոտ: Ես ասել էի, որ լավ տեղ ենք գնալու: Երբ իմացավ, զարմացավ, բայց հետո հասկացավ՝ զարմանալու ոչինչ չկար: Պանթեոն գնալուց հետո, իհարկե, նաև սովորական վայր՝ սրճարան, գնացինք»,-պատմեց նա: Դերասանը նաև նկատեց, որ յուրաքանչյուր կարևոր ու արժեքավոր բան պահելը բարդ է, այդ թվում՝ ընտանիքը: «Սերը գեղեցիկ է, ջերմությունը կարևոր է, բայց ես առանձնացնում եմ հասկացված լինելը: Մեր ընտանիքում այդ ամենը կա, այնքան ջերմ ընտանիք ենք, հատկապես այն ժամանակ, երբ հայրս ողջ էր: Ափսոսում ու մեծ ց ավ եմ ապրում, որ մեր լուսավոր ընտանիքից հայրս բացակայեց: Մեր ընտանիքում կապվածությունը շատ էր»,- եզրափակեց նա: