Մեր մարզուհին է՝ Վարսենիկ Մանուչարյանը. 17 տարեկանում էս հաճելի աղջնակը ներկայացնում ա Հայաստանը օլիմպիական խաղերում, իսկ ոմանք նրանք ծաղ րում են

Մեր մարզուհին է՝ Վարսենիկ Մանուչարյանը։ Տոկիոյի օլիմպիադայի 100 մ ազատ լողավոճում 52 մասնակցից գրավել է 45-րդ տեղը։ 17 տարեկանում էս հաճելի աղջնակը ներկայացնում ա Հայաստանը մի սպորտաձևում, որում մենք երբևէ չենք ունեցել հաջողություններ ու երկրում էլ առկա չեն մրցումներին պատշաճ կերպով պատրաստվելու պայմաններ։ Ու միևնույնն ա ինքը վաստակել ա ուղեգիր ու

աշխարհի ամենաուժեղների մեջ ցուցաբերել ա 7 մրցակցից ավելի լավ արդյունք։ Գոնե ազգովի շնորհավորենք, ուրախանանք Վարսենիկի այս առաջին լուրջ ու հաջողակ առաջին քայլերի համար՝ դրել ծաղ րում ենք ֆեյսբուքով մեկ, հումորներ անում, թե բա լավ ա չի խեղ դվել… Էս հումորն ու դրա լայն դրական ընկալումը նախ տգի տության արդյունք ա։ Մարդիկ չեն պատկերացնում թե ինչ ա նշանակում 17 տարեկանում ստանալ օլիմպիական խաղերի ուղեգիր ու հաղթել 7 մրցակցի, այն էլ այս պայմաններում։

Իրանց թվում ա, որ մի 2 տարի վրա-վրա Սևան գնան՝ մոտավոր սենց մի արդյունք էլ իրանք կցուցաբերեն անկախ մեծ փորից ու հաստ ո ռից։ Հիդրոդինամիկան ցավոք համաձայն չէ այս տեսակետի հետ, ուստի եկեք մաղթենք Վարսենիկին նորանոր հաջողություններ, իսկ չուզողները թող իրենց ամառները անցկացնեն փչովի բասեինում ու սահմանեն այնտեղ ուժեղ ռեկորդներ: