«Դա նրանց ար յան մեջ է». Համացանցը դարձյալ պայթել է աֆրիկացի երեխաների աշխույժ պարից

Համացանցում ակտիվորեն տարածվում է ուրգանդացի երեխաների աշխույժ պարի տեսահոլովակը։ Նրանք ուրախ պարում են «Պարող Կումբայա» երգի ներքո` հերթական անգամ իսկական ֆու րոր առաջացնելով օգտատերերի շրջանում։ Այս անգամ օգտատերերը նույնպես ակտիվ մեկնաբանում են տեսանյութը և գրում, որ կր քոտ պարերն այս երեխաների ար յան մեջ են։ «Սիրում ենք ձեր հիանալի պարող հո գիները», – գրում են ակտիվիստները ։Հիշեցնենք, որ պատանի պարողները Masaka Kids Africana պարային խմբի սաներն են, որոնք նույնիսկ Instagram–յան էջ ունեն։

Սակայն զարմանալին այն է, որ ուգանդացի այս տաղանդավոր երեխաները պարապմունքների համար նույնիսկ տարածք չունեն։ Պարում են նրանք բակում։ Հայտնի է, որ 2018 թվականին 29-ամյա երգիչ Իվան Դորնը թողարկել է իր նոր «Աֆրիկա» տեսահոլովակը, որում նույնպես նկարահանվել են այս աֆրիկական պարային ստուդիայի երեխաները։Այս ֆոնին նկարահանող խումբը նույնիսկ գումարի հավաքագրում էր հայտարարել ստուդիա կառուցելու համար, որից հետո խմբով հետաքրքրվեցին Նյու Յորքի մի քանի պարային դպրոցներ, ինչպես նաև CNN հեռուստաալիքն ու Good Morning America շոուն։