Օլիմպիական չեմպիոնուհու կատարումը՝ դուդուկի հնչյունների ներքո ողողել է համացանցը․Սա տեսնել է պետք․ Վայելեք

Պհենչհանի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի ռուս գեղասահորդուհի Ալինա Զագիտովան մասնակցել է «Internationaux de France» Գրան պրիի 3-րդ փուլին։ Ազառ ծրագրի իր ելույթը նա անցկացրել է դուդուկի հնչյուններով երաժշտությամբ: Մարզուհին մարմնավորել է Կլեոպատրա թագուհու կերպարը։ Հիանալի, ջինջ սահքով իր կատարումն Ալինան սկսել է դուդուկահար Ջիվան Գասպարյանի անմահական կատարման ներքո։ «The Feeling Begins»-ը Ջիվան Գասպարյանը,

բրիտանացի երաժիշտ կոմպոզիտոր Փիթեր Գեբրիելը եւ Բրայան Մեյը կատարել են Լոնդոնում՝ 2008 թվականին՝ հանրահայտ Նելսոն Մադելայի իննսունամյակին նվիրված համերգի ընթացքում։ Հավանաբար, Ջիվան Գասպարյանի դուդուկը, որն անտարբեր չի թողնում ոչ մեկի հոգիները, հենց իր մտահղացումն է եղել։ Չնայած հիանալի կատարմանը, Զագիտովան զբաղեցրել է 3-րդ տեղը՝ զիջելով միայն իր թիմակցին՝ Ալյոնա Կաստորնայային։ Վայելեք կատարումը.