Հույս չունենաս, որ ետ կգամ, իմ գեղեցկուհին ինձ կերջանկացնի,-ասաց ամուսինս ու հեռացավ սիրուհու մոտ

Նրանք ամուսնացած էին շուրջ երեսուն տարի, ունեին չորս երեխա, որոնցից մեծը 25 տարեկան էր, իսկ ամենափոքրը 11 տարե-կան: Ապրել էին ունենալով թե լավ , թե վա տ օրեր: Ամուսնուն չէր կարելի բնութագրել որպես իդեալական ամուսին, կռ վարար էր, եսաս եր, իսկ կինը նրա հակառակ պատկերն էր, հիանալի մայր, կին:Մի օր ամուսինը երեկոյան վերադարձավ տուն, մի փոքր գի-նովցած: Նա կնոջն ասաց,որ որոշել է հեռանալ նրանից,քանի որ այլ կնոջ է սիրում և ցանկանում է կյանքը նրա հետ շարունակել: Կինը հանկարծակիի եկավ, նման բան նա չէր սպասում: Մի պահ լռեց ու ասաց, -Որոշումը քոնն է, բայց իմացիր, ես քեզ այլևս հետ չեմ ընդունի: Ամուսինն արհամա րհանքով մի հայացք գցեց կնոջ վրա ու ասաց, -Հույս չունենաս, որ ետ կգամ, իմ գեղեց կուհին ինձ կերջանկացնի, գնա քեզ հայելու մեջ նայիր ու եթե շատ կցանկանաս կարող ես իմ փերիին էլ տեսնել: Շուտով կգամ իմ իրերի ետևից: Երեխա ների հետ ես ինքս կխոսեմ, — ասաց ու գնաց տանից: Այդ խոս քերը մինչև հոգու խորքը խոցեցին կնոջը: Նա հիշեց, թե որքան դառն օրեր է անց կացրել այդ ամուսնու կողքին, որքան վիրավ որանք է տարել նրանից ու այսօր արժանացավ այդ խոսքերին:Մի քանի օր նա

շատ ծանր ապրումներ ունեցավ, սակայն ոչ այն պատճառով, որ լավ ամուսին էր ունեցել, որը լքել էր իրեն, ուղղակի ափսոսում էր, որ կյանքի լավագույն տարիները նվիրել էր նրան: Մի օր աշխա տանքից վերադառ նալիս, նա հանկարծ հանդի պեց ամուսնուն, որ սիրուհու հետ գրկախառնված պատրաստվում էին փողոցն անցնել: Ամուսինը նկա տեց նրան, մի հոնքը վեր բարձ րացեց ու սիրուհու ական ջին ինչ որ բան շշնջաց: Սիրուհին շրջվեց ու սկսեց ուշադիր զննել կնոջը: Կինը քայլերն ուղղեց նրանց կողմը, մոտեցավ: Այդ պահին սիրուհին քմծիծաղ տվեց ու ա-սաց. -Հիմա հասկանում եմ այս տղամարդուն, ինչպես նա կարող էր ապրել այսպիսի կնոջ հետ և մտքովդ չանցնի ինձ հետ վիճ ել: -Հավասարը հավասարի հետ է վիճում, ես օրինական կին եմ, թեկուզ և հիմա լքված, չորս երեխաների մայր, իսկ դու ընդամենը՝ սիրուհի, ուղղակի մի երկու բան ունեմ ասելու, — սկսեց կինը շատ հանգիստ տոնով,- այո ես այդ տղամարդու կինն եմ եղել

30 տարի շարունակ, կարծո՞ւմ ես ես այսպիսին եմ եղել երի տասադ տարիքում, կինը տղա մարդու հայելին է, թագավորի կողքին է թագուհի լինում, հետևություն արա խոսքերիցս: Լավ իմացիր, լավ ամուս նուն, ոչ մի կին հեշտությամբ չի զիջում, հավատա, չորս երեխաների մայրը, հաստատ կկարողանար ա-տամներով պաշտպանել իր ընտանիքի ամրությունը, և հետո երբ ամուսինները բաժանվում են, ամուսնության ընթացքում ձեռք բերված ամեն ինչ հավասարապես կիսվում է: Մենք չորս երեխա ունենք, և նրանցից երկուսը հոր հետ կտեղափոխվեն ձեզ մոտ ապրելու, քանի որ դուք երկուսով եք և կարող եք հոգ տանել երկու փոքրերի մասին, իսկ ես միայնակ կին եմ, և ինձ մոտ կմնան ավագները, որպեսզի կարողանան հոգ տանել, թե իրենց և թե իմ մասին, — ու շրջվելով ամուսնուն ասաց, — կարող ես գալ քո և երեխաների իրերի հետևից, ես դրանք արդեն պատրաստել եմ: