Մեր մանկության պաղպաղակը . Բնական պաղպաղակ .Պատրաստեք տանը

Այս բաղադրատոմսը հենց այն պաղպաղակի բաղադրատոմսն է, որը մենք սովոր էինք ուտել մանկության տարիներին։ Անմահական և անչափ հյութեղ պաղպաղակ։ Այս բաղադրատոմսի համար մեզ անհրաժեշտ է ՝ 900 մլ կաթ, 6 ձու, 250 գ շաքարավազ, Վանիլ. Պատրաստման եղանակը ՝ Կաթսայի մեջ լցնում ենք կաթը և եռացնում։

Ձ վերը կոտրում ենք և առանձնացնում դեղնուցները սպիտակուցներից։ Դեղնուցների վրա լցնում ենք շաքարավազ և կաթ ու սկսում հարել։ Ավելացնում ենք վանիլ ու նորից հարում։ Այս լուծույթը լցնում ենք կաթի մեջ։ Դնում ենք այն կրակի վրա և անընդհատ խառնում մինչև խիտ զանգված ստանալը ՝ մոտավորապես ութ րոպե։