«Իմ տղա, քեզ պես որդի ունեցողն օրհնյալ է, ընկեր ունեցողը՝ օրհնված ու բախտավոր». Նազենի Հովհաննիսյանի հու զիչ շնորհավորանքը Ավետ Բարսեղյանի 41-ամյակին

Երգահան, բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն այսօր նշում է 41-ամյակը: Այդ առթիվ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շնորհավորական գրառում է արել սոցցանցերի իր էջերում: «Մենք հող ու ջուր ենք, այդքան տարբեր ու այդքան նույնը, իրար հետ, իրար համար: Ավետի սիրտը վարած հողի պես է. բարու և սիրո սերմեր ցանես ու ջրես, միշտ սիրո ծառեր, դր ախտային պտուղներ ու հաց կաճեն՝ իր գրի պես կյանք տվող հաց: Թե ժամանակին չջրես,

տատա սկոտ ու չոր կդառնա, ճաք կտա, կտխրի: Ավետ ջան, իմ բարեբեր ու բանասեր, բանաստեղծիդ անսպառ սիրտը միշտ տեղ ունի սիրո ու ներումի, ու այդպես էլ տեղ չունեցավ չարի ու նվազկոտի համար, բամբասչու ու տկարի համար: Լայն ես, սահմաններից անդին ու հավերժ բարի բերք տվող, ստեղծող: Ծնունդդ շնորհավոր իմ տղա, քեզ պես որդի ունեցողն օրհնյալ է, քեզ պես ընկեր ունեցողը՝ օրհնված ու բա խտավոր, քեզ պես հայրենակից ունենալը՝ անհրաժեշտություն: Հ. գ. Քեզ շնորհավորելիս այդպես

էլ չսովորեցի կարճ գրել, դու «կարճ»- ի մեջ տեղավորվողը չես ախր, քո պարագիծը վերջ չունի, անսահմանների մեջ ծնված ջան, շնորհավոր»,- գրել է դերասանուհին: Նշենք, որ Ավետն ու Նազենին երկար տարիներ է, ինչ ընկերներ են: Նրանք միասին են ներկայացել տարբեր նախագծերում: Նազենին միշտ շեշտում է՝ ուրախ է Ավետին խորությամբ ճանաչելու համար, և որ նա իսկական ընկեր է: