Ուրեմն Բարսելոնայում, մայթեզրի մի սրճարանում նստած սրճում էինք ու մի անսպասելի դեպք եղավ.Երեկոյան, մեր տպավորության մասին հիացած պատմեցինք հյուրանոցի աշխատակցին. Իսկ նա ահա՝ ինչ պատմեց Արամ Առաքելյան

{"subsource":"done_button","uid":"FB7F02C7-B468-4E0B-A385-DE3446E6CCDD_1626688429000","source":"other","origin":"unknown","source_sid":"FB7F02C7-B468-4E0B-A385-DE3446E6CCDD_1626688441902"}

Արամ Առաքելյանը իր էջում գրել է. ՕՐԵՆՔԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ. Մի երկուսից երեք տարվա վաղեմության դրվագ հիշեցի։ Բարսելոնայում, մայթեզրի մի սրճարանում էինք նստած սրճում ու նայում անցնող անձանց։ Նկատեցինք, 20-25 տարեկան մի աղջիկ էր քայլում շան հետ։ Շունըշեղեց ուղղին, մոտեցավ ծառի բնին ու հոգաց իր բնական կարիքները։ Աղջիկը համբերությամբ սպասեց, մինչև շունն ավարտեց իր գործը, պայուսակից ինչ-որ տոպրակ հանեց ու այնուհետև թղթով շատ մանրակրկիտ սկսեց մաքրել կղ կղանքը, տեղավորեց տոպրակի մեջ, ամուր կապեց և դրեց

պայուսակի մեջ, որ հետո թույլատրված աղբարկղի մեջ դեն նետեր։ Տպավորվել էինք։ Ինչպիսի՞ օրինապաշտ ություն ու մաքրասիրություն, հասարակության նկատմամբ ինչպիսի՞ հարգանք․․․ Երեկոյան, մեր տպավորության մասին հիացած պատմեցինք հյուրանոցի աշխատակցին։ Իսկ նա ահա՝ մեզ ինչ ասաց։ Բարսելոնայում, յուրաքանչյուր մարդ, որը շուն է պահում, պարտավոր է գրանցվելև իր շանը գրանցել քաղաքի հատուկ մասնագիտացված հաստատությունում, որտեղ շնից վերցնում են ԴՆԹ անալիզ ու դա գրանցում համապատասխան ռեգիստրում։ Եթե հետագայում շան տերը փողոցում, կամ հասարակական ուրիշ վայրերում չի վերացնում իր շան աղտեղությունները, ոստիկանությունը դրանք հանձնում է համապատասխան

հիմնարկին, ԴՆԹ անալիզով նույնականացնում են շան տիրոջն ու… ի՞նչ եք կարծում։ Երեք հազար եվրո տուգանք են գանձում շան տիրոջից։ Սա այն դեպքն է, երբ օրենքի խստությունը և կիրառումն է ծնել քաղաքացու օրինապաշտություն։ Ասելիքս այն է, որ աշխարհի մեջ չկան ավել կամպակաս օրինապաշտ քաղաքացիներ, կան տվյալ երկրում օրենքի կիրառման արդյունավետ կամ ոչ արդյունավետ միջոցներ։ Էնպես որ մի սար սափեք <<օրենքի դիկտատուրա>> հասկացությունից, դրա սրտացավ կիրառումը պետությունում կարգ ու կանոն հաստատելու ամենաարդյունավետ ձևն է։