Իննա Խոջամիրյանն առաջին անգամ խոսում է նշանը հետ տալու, անձնական կյանքի մասին. Դրասանուհին արտա սվել է եթերում (տեսանյութ)

Tert.am Life.am–ի LIFEROOM նախագծի հյուրն այս շաբաթ Իննա Խոջամիրյանն է եղել: Զրույցի ընթացքում Իննան, երբ հարց է հնչել իր եւ Հայկ Պետրոսյանի բաժանման մասին, չի կարողացել զսպել հուզմ ունքն այն աստիճան, որ ստիպված է եղել մի քանի րոպեով ընդմիջել զրույցը։ Իննայի խոսքով՝ «նշանվել» եւ «բաժանվել» բառերը մեծ ազդեցություն են թողնում իր վրա: «Չեմ խոսել այս մասին, բայց դա ախր տաբու չէ: Ինքս շատ խոսակցություններ եմ լսել այս մասին, որոնք ինձ խանգարում են: Մարդիկ ամուսնանում են, բաժանվում են, ընտրություն են անում, սակայն ինձ շատ է խանգարում նշանվել, բաժանվելու տաբուն: Փառք Աստծո, ես եւ ծնողներս, կողակիցս շատ ադեկվատ ենք վերաբերվել այդ փաստին: Նշանադրությունն աղջկանն է, աղջկանն են նշան դնում, եւ որոշել նշանը հետ տալ նույնպես աղջկանն է: Դա շատ ադեկվատ ընդունվել է իմ եւ նրա ընտանիքներում, սակայն մինչ օրս չի ընդունվել հասարակության կողմից: Պետք չէ ծայրահեղացնել, դա ամուսնություն չէր, մենք համատեղ երեխաներ չունեինք, ես պատկերացնում եմ, թե որքան ծանր կտանեի, եթե ինձ պիտակավորեին որպես ամուսնացած բաժանված: Փառք Աստծո, հանգամաների բերումով ամեն ինչ շուտ ավարտվեց՝

զուտ պիտակավորման տեսանկյունից, ես անձնականի մասին չեմ խոսում, դրա մասին չեմ ուզում խոսել»:Իննան նշել է նաեւ, որ հայկական իրականություն նման դեպքերում շատ վարկածներ են առաջ գալիս, սակայն որպես կանոն՝ այդ վատագույն վարկածները միշտ աղջկան են վերաբերում, հիմնականում՝ վարքին: Իննայի վստահեցմամբ՝ ինքը երբեք չի արել այնպիսի բան, որից կարող էր ամաչել նայել իր ծնողների աչքերին: Ըստ Իննայի՝ այս մասին առաջին եւ վերջին անգամ է խոսում. «Սա իմ կյանքում գեղեցիկ շրջափուլ էր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում թե իմ կողակցին, թե բոլոր այն մարդկանց, ովքեր կյանքի այդ փուլում իմ կողքին են եղել: Դա առաքելություն էր իմ կյանքում, որը ես գնահատում եմ շատ: Դա իմ կյանքում եղել է անկեղծ եւ այդպես էլ ավարտվել է: Հայկի հետ միշտ ունեցել ենք լավ հարաբերություններ, նա իմ կյանք էր եկել անձնականը հանրայինից սահմանազատելու առաքելությամբ, սովորացրել էր անձնականը փակ պահել: Նա այլ առաքելություններ էլ է կատարել, հույս ունեմ՝ ես էլ եմ տվել նրան շատ բան, ոչ միայն վերցրել եմ: Ինքս շատ բան եմ վերցրել մեր հարաբերություններից, ինչի համար շատ շնորհակալ եմ, որովհետեւ իմ անձնական հարաբերությունները ոչ մի պարագայում այլես հանրային չեն լինելու, որովհետեւ դա իմ սայթաքումն էր»: