Մեծ ափսո սանքով հայտնում եմ, որ․ Վ ատ լուր գրոսմայստեր Լևոն Արոնյանից

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը:«Մեծ ափսո սանքով ստիպված եմ հայտնել, որ դուրս եմ գալիս ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի 2021 թվականի խաղարկությունից: Ունենալով շատ բարձր ջեր մություն և տո նզ իլիտ, չնայած խաղալու իմ ցանկությանը, ստիպված եմ ռացիոնալ լինել

և իմ, ու մյուս խաղացողների առողջությունը դնել առաջին տեղում:Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ի նախագահ պարոն Դվորկովիչին՝ ինձ ամեն հարցում օգնելու համար:Խնդրում եմ հոգ տարեք ձեր մասին, հույս ունեմ՝ մրցաշարը կշարունակվի առանց դ ժբախտությունների: Խոստանում եմ շուտով առող ջանալ և վերադառնալ շախմատի զարմանահրաշ աշխարհ»,- գրել է Արոնյանը:

Հիշեցնենք՝ շախմատի աշխարհի գավաթն անցկացվում է Սոչիում հուլիսի 12-ից օգոստոսի 6-ը: Եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել Համաշխարհային շախմատային թագի թեկնածուների մրցաշարին:Աշխարհի գավաթի 1/64-րդ խաղարկությունում Արոնյանը պետք է խաղար Ավստրալիայի ներկայացուցիչ Բոբի Չենգի հետ, սակայն տ ենդի ախտանշանների պատճառով նա բաց պետք է թողներ այդ հանդիպումը: