Լիլիթ Հովհաննիսյանը հայ երգչուհի է։ Նա հայտնի է դարձել 2006 թվականին «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին մասնակցելուց հետո, որտեղ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Իր դեբյուտային «Նրան» կոչվող ստուդիական ալբոմը նա թողարկել է 2011 թվականին։
Թողարկել է բազմաթիվ տեսահոլովակներ, որոնցից մի քանիսը «Յութուբ» վիդեոհոսթինգում հավաքել են միլիոնավոր դիտումներ։ Սիրանուշ Հարությունյանը, որ ավելի հայտնի է որպես Սիրուշո, հայ փոփ երգչուհի-երգահան, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ։
Նա սկսել է իր կարիերան 7 տարեկանից երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում։ Սիրուշոյի երաժշտական ոճը արտացոլում է հայկական ավանդական և ժամանակակից արտասահմանյան երաժշտության համադրությունը։ Իր առաջին երաժշտական մրցանակը ստացել է 9 տարեկանում։