«Գարիկ Մարտիրոսյանն է ցանկացել, որ այդ դերը խաղամ». Մաշա Մաթևոսյանը՝ Միշա Գալուստյանի տեսահոլովակում նկարահանվելու և նրա հետ ծանոթության մասին

Women’s club նախագծից հայտնի Մաշա Մաթևոսյանը նախորդ ամիս նկարահանվել է ռուսաստանաբնակ շոումեն, դերասան Միշա Գալուստյանի նոր հումորային տեսահոլովակում: Tert.am Life-ի հետ զրույցում Մաշան խոսել է առաջարկի, Միշայի հետ ծանոթության մասին:Ըստ նրա՝ առաջարկը ստացել է մայիսի սկզբին՝ զարմուհու ծննդյան օրը: «Զանգահարեց պրոդյուսեր Սոֆյա Գուլյանն ու պատմեց առաջարկի մասին, ես էլ ասացի, որ ինձ հետաքրքրում է: Դրանից երկու օր հետո ինձ ուղարկեցին տեսահոլովակի սցենարն ու ես սար սափեցի: Կային դրվագներ, որոնք ֆիզիկապես չէի կարող խաղալ: Մի դրվագում սկուտեր

պետք է վարեի, բայց ես ու սկուտերը շատ տարբեր բաներ ենք, չէի կարող նստել: Մյուս դրվագում Միշան ինձ պետք է հր եր, ես էլ ընկնեի լողավազանի մեջ: Նորմալ լողում եմ, բայց այն, որ ինձ պետք է հր եին, վա խեցնում էր: Բացատրեցի իրավիճակը Սոֆյային ու ասացի, որ կարող են մեկ այլ հերոսուհու ընտրել: Սոֆյան պատասխանեց, որ այդ հարցերը կլուծվեն»,- պատմեց նա:Մաշայի խոսքով՝ չէրս օրով Սոչի են մեկնել, իսկ այնտեղ շատ վ ատ եղանակ էր, անձրևներ: «Պետք է ամառ նկարահանեինք, բայց եղանակն այլ էր: Չկարողացանք նույնիսկ ծով գնալ, որովհետև ալիքները շատ մեծ էին: Այդպես սկ ուտեր չվարեցի, լողավազանի տեսարանը ևս չեղարկվեց: Իմ սրտով եղավ, բայց ավելի լավ կլիներ, որ եղանակը բարենպաստ լիներ

ու ծովում տեսարաններ ունենայինք: Իսկ սկուտերի հետ կապված մի բան կմտածեինք»,- ասաց նա:Ռադիոհաղորդավարուհին ուրախությամբ պատմեց, որ Սոչիում էին, երբ իմացավ, որ Գարիկ Մարտիրոսյանն է ցանկացել՝ ինքն այդ դերը խաղա: «Ինձ համար անսպասելի էր, որովհետև Գարիկին մոտ 18 տարի չէի տեսել: Հաճելի էր, որ այդքան տարի անց ինձ հիշել է: Այդ մասին ինձ պատմեց Գրիշա Գասպարյանը: Գուցե Գարիկը նաև հետևել է Women’s club-ի թողարկումներից ինչ-որ մեկին ու հիշել է, չգիտեմ»,- նշեց նա:Մաշան նաև ասաց, որ նկարահանման հրապարակ գալուց առաջ իրեն զանգահարել է Սոֆյան ու խնդրել ձու և հերկուլես գնել:«Մտածեցի, որ նկարահանումների համար է պետք: Գնեցի, եկա, պարզվեց, որ դրանք Աննա Բուզովայի համար էին: Նա այնքան շնորհակալություն հայտնեց, ասաց, որ Հայաստանում հայտնի եմ, իսկ նրա համար ձու և հերկուլես եմ բերել: Բնականաբար, ես ասացի, որ դա մեծ բան չէ:

Աննան հիանալի աղջիկ էր, նրա մասին որևէ բա ցասական բան ասել չեմ կարող,- պատմեց նա և հավելեց, որ Միշա Գալուստյանի հետ դրանից հետո է ծանոթացել,- Միշային նախկինում տեսել էի, բայց շփում չէինք ունեցել, կարելի է ասել՝ մեր ծանոթությունը տեսահոլովակի նկարահանումների ընթացքում եղավ: Ինձ ու Միշային Սոֆյան ծանոթացրեց, ասաց, որ նրա կինն եմ: Դե, սցենարով խաղում եմ նրա կնոջ դերը»: Մաշան նաև շեշտեց, որ նկարահանումներն անցել են շատ ջերմ մթնոլորտում: «Ինչ-որ պահի եկավ նաև «Իվանուշկի» խմբից Անդրեյ Գրիգորևը: Նույնիսկ չգիտեի, որ նա խաղալու է էպիզոդիկ դերերից մեկում: Շատ դրական մարդ էր»,- եզրափակեց նա:Վերջում Մաշան հայտնեց, որ տեսահոլովակի պրեմիերան այսօր է:Հեղինակ Մարիամ Խաչատրյան