Ինչպես սրել մկրատն ընդամենը 10 վայրկյանում․Սա ամենահեշտ և ամենաարդյունավետ տարբերակն է

Այս մեթոդի մասին իմացա տատիկիցս: Նա աշխատել է որպես դերձակուհի մինչև թոշակի անցնելը: Այս եղանակով էին 60-ականներին Սովետական ​​կարի արհեստանոցներում մկրատները սրվում: Ինչպես ձեզնից յուրաքանչյուրը, ես նույնպես ունեմ մի քանի մկրատ: Նրանցից երկուսը հին են, որոնք պարզապես <<հանգստանում են>> իրենց համար: Բայց վերջերս ես այցելեցի տատիկիս: Նա ցանկացավ ինչ-որ բան կարել իր համար, վերցրեց գործվածքները և սկսեց կտրել այն մկրատով, որոնք արդեն 60 տարուց

ավելի էին: Եվ գիտեք, նրանք այնքան հեշտությամբ կտրեցին գործվածքները, ասես դրանք բոլորովին նոր լինեին: Պապս մահացել է 30 տարի առաջ ստամոքսի ձախողված վիրահատությունից հետո, այնպես որ տանն ուրիշ տղամարդ չկար, որպեսզի սրեր մկրատները: Եվ այդ ժամանակ տատիկս ինձ ցույց տվեց մկրատը սրելու իր եղանակը, ինչը, ըստ նրա, նույնիսկ երեխան կարող էր անել: Վերադառնալով տուն, ես անմիջապես որոշեցի փորձել նրա մեթոդը Չինաստանում պատրաստված ժամանակակից մկրատով: Ինձ շատ խիտ գործվածք էր պետք `փափուկ մոդելը ձգելու համար, ես սկսեցի փորձարկել մկրատի սրությունը մինչև բուն գործին անցնելը։ Կապույտ բռնակներով մկրատն առաջինը փորձարկվեց: Դրանով սկսեցի կտրել գործվածքները: Պարզվեց, որ այս մկրատները բավականին սուր են, քանի որ դրանք վերջերս էի գնել: Հետո փորձարկեցի կարմիր բռնակներովը: Իսկ սրանք արդեն բթացել էին, նրանք միայն ծամում էին կտորը՝ առանց որևէ բան կտրելու:

Ես դրանք մի կողմ դրեցի, որպեսզի փորձարկեմ ամենալավ մկրատս, որը ես օգտագործում էի խոհանոցում։ Բայց ինչպես պարզվեց, նրանք ընդհանրապես չեն կտրում: Եկավ մկրատների սրման ժամանակը։ Ձեզ հարկավոր կլինի մեծ ասեղ: Այսպիսով, մի ձեռքով ես բռնում եմ ասեղը, իսկ մյուս ձեռքով բութ մկրատը և սկսում եմ ասեղը կտրել նրանով: Ես դա անում եմ առավելագույնը 10 վայրկյան, այնուհետև ստուգում եմ դրա աշխատունակությունը: Անմիջապես որոշեցի փորձարկել այն գործվածքների վրա: Ես իսկապես շատ էի զարմացել, մկրատներն այնպես կտրեցին, ասես նոր լինեին: Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն