Սուրճ ըմպելուց հետո անհրաժեշտ է ջուր խմել. Ահա,թե ինչու

Դուք երբևէ նկատե՞լ եք, որ գրեթե բոլոր եվրոպական սրճարաններում հաճախորդներին միշտ առաջարկում են մեկ բաժակ էսպրեսոյից հետո ջուր ըմպել: Այս սովորությունն ունի գիտաբ ժշկական հիմք. պարզվում է, որ սուրճն այդպես է պետք ըմպել: Բոլորը գիտեն, որ սուրճի մեջ կա կո ֆեին: Դա ալ կալոիդ է, որն ակնթարթորեն մեզ տալիս է առույգության զգացողություն: Բայց քչերը գիտեն, որ հատիկի մեջ կա նաև թեո բրոմին: Երբ մենք սուրճ ենք խմում, այդ երկու նյութերը մեր օրգանիզմ են թափանցում միաժամանակ, բայց գործել սկսում են հերթով: Կո ֆեինը գործում է միանգամից, իսկ թեո բրոմինը սկսում է աշխատել միայն 25 րոպե անց:

Կոֆ եինը սկզբում նեղացնում է անոթները բոլոր օրգաններում՝ բացի երիկամներից: Երիկամներում անոթները, հակառակը՝ լայնանում են: Արդյունքում՝ ճնշումը բարձրանում է և միզելու ցանկություն է առաջանում: 30 րոպե անց քնելու ցանկություն է առաջանում: Ոմանք զգում են թեթև ձգումներ երիկամներում: Դա թեոբ րոմինն է. ճնշումը մարմնում աճում է, իսկ երիկամներում՝ իջնում: Այստեղից էլ առաջանում է քնելու ցանկությունը:

Եվ ահա, որպեսզի չեզոքացնեք թեո բրոմինը, հենց դրա համար էլ սուրճ ըմպելուց հետո անհրաժեշտ է մի փոքր ջուր խմել: Եթե սուրճից հետո ջուր խմեք, ճնշումը չի բարձրանա, կամ կբարձրանա ոչ այդքան արագ և կտրուկ: Մտածենք նաև ատամների մասին Սուրճի մեջ կա պի գմենտ, որն էմալը ներկում է շագանակադեղին երանգով: Եթե սուրճից հետո ջուր խմեք, այն չի հասցնի ներծծվել ատամների մեջ.