«Կինոթատրոնում լինելու են անմոռանալի պահեր»․ Ինչպես են անցնում «Մեր բակը․ 25 տարի անց» ֆիլմի նկարահանումները

«Մեր բակը․ 25 տարի անց»․ աշնանը մեծ էկրան կբարձրանա Հայաստանում մեծ սեր վայելող ֆիլմի 4–րդ մասը և կպատասխանի հարցին, թե ինչ ճակատագիր ունեցան բակի բնակիչները տարիներ անց։ Ֆիլմը հանդիսատեսի դատին հանձնելու 25–ամյակի առթիվ «Շարմ Հոլդինգը» նախաձեռնել է «Մեր Բակը» նախագծի 4-րդ ֆիլմի նկարահանումը: Թեև ժամանակակից Հայաստանում բակային անցուդարձը նախկինը չէ՝ 25 տարվա ընդմիջումից հետո «Մեր բակի» բնակիչները նախկին հարազատությունն ունեն, բացի այդ, նոր հարևաններ ունեն։ Նկարահանումներն իրականացվում են Սպենդիարյան փողոցի նույն բակում, ինչ տարիներ առաջ, հայտնի տաղավարն էլ իր տեղում է։ Tert.am Life–ը եղել է նկարահանման հրապարակում և ներկայացնում է հետաքրքիր դրվագները։ Մենք նկարահանման հրապարակ հասանք, երբ հայտնի տաղավարում Աշոտ Ղազարյանը, Լալա

Մնացականյանն ու Հրանտ Թոխատյանն էին։ Նախկին հարազատությամբ ու բակային աժիո տաժով նկարահանվեցին, երբ նկարահանումն ավարտվեց, արժանացան նկարահանող անձնակազմի ծափերին։ Այսպես են նրանց վերաբերում թիմում, որի անդամներից շատերի համար «Մեր բակը» մանկության ֆիլմ է եղել։ Բակի «բնակիչների» շրջանում կան բա ցականեր․ Արմեն Խոստիկյանը, Ազատ Գասպարյանը, Արամ Ասատրյանը, Մարկ Սաղաթելյանն այլևս մեզ հետ չեն։ Սակայն օրինակ, Ազատ Գասպարյանի տունը դատարկ չի մնացել, նրա թոռնուհին՝ Արուս Տիգրանյանը, կխաղա ֆիլմում և այստեղ էլ կմարմնավորի նրա թոռնուհուն, Մկոյի որդին՝ Ալեքսանդրը, կխաղա հենց իր որդուն․ չէ՞ որ մեր բակում մտացածին հերոսներ չկան։ Հրանտը Հրանտն է, Աշոտը՝ Աշոտը, Լալան՝ Լալան։ Հայտնի հերոսներին են միացել Պոնչը, Զիրոյանը, Լիլի Մորտոն, Արուս Տիգրանյանն, Անի Պետրոսյանը և այլք։ Ֆիլմի ռեժիսորն Արշո Հարությունյանն է։ 25 տարի անց այս ֆիլմի աշխատանքներն անելը նրա համար շատ պատասխանատու էր։ «Առաջարկը ստանալուց հետո ներքին հրավ առություն ապրեցի, երբ տպավորություններս մի փոքր սառեցին, հասկացա, թե ինչ պարտավորեցնող նյութի հետ գործ ունեմ, որքան մարդիկ են սպասում ֆիլմին:

Ես հասկանում եմ, որ շատերը կասեն՝ առաջինն ուրիշ էր․ մեր կյանքում անկրկնելի երևույթներ կան, որոնց մեկ այլ լավ բանով չես կարող փոխարինել: Բայց արժե սպասել այս ֆիլմին, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք «Մեր բակը» սիրող հանդիսատեսի ք իմքը շո յել»,– ասաց նա։ Սյուժեն ոչ ոք չի բացահայտում, սակայն ռեժիսորը վստահեցնում է՝ ֆիլմը շատ հետաքրքիր շեշտադրումներ ունի․ «Կինոթատրոնում լինելու են անմոռանալի պահեր: Իզուր չէ, որ ֆիլմը կոչվում է՝ 25 տարի անց: Մեր առջև սերունդներին մեկ հարթության վրա բերելու խնդիր ենք դրել»։ Աշոտ Ղազարյանը վերջերս առ ողջական խնդիրներ ուներ, շոգին նկարահանվելը նրա համար բարդ է, սակայն հանուն «Մեր բակի» չի տրտնջում։ «Ինչպես մարդիկ էին սպասում 4-րդ մասին, այնպես էլ մենք՝ դերասաններս, որովհետև սիրում ենք ֆիլմը: Բոլորս էլ նկարահանվել ենք տարբեր ֆիլմերում, խաղացել ներկայացումներում, բայց այս ֆիլմն իր հետքն է թողել բոլորիս կյանքում: Բոլոր հայերն իրենց են տեսնում «Մեր բակը» ֆիլմաշարում, նույնիսկ նրանք, ովքեր երկար տարիներ արտասահմանում են ապրում: Ֆիլմը տեսնելով՝ մտքով գնում են իրենց տուն՝ Երևան, իրենց

հարևաններին հիշում, հուզվում»,– ասաց Աշոտ Ղազարյանը, ապա նկատեց, որ 25 տարին իրենց չի շրջանցել, բայց կարևոր է, որ իրենց էներգիան տեղում է, հավեսով նկարահանվում են ու ուզում են ֆիլմն ամենալավը լինի: Դերասանը կատակով նկատեց, որ 25 տարի անց հարստացել է, սիրեկանի կերպար չունի: Երիտասարդ դերասաններից է Պոնչը, որի համար «Մեր բակը» մանկության ֆիլմ է եղել։ «Չեմ ուզում ասել, թե այստեղ ինչ կերպարով եմ հանդես գալիս, հետաքրքրությունը հենց դրանում է, միայն կասեմ, որ կերպարս ինձ շատ նման է, ինձ ճանաչողները ֆիլմը դիտելուց հետո դա կփաստեն: Չէի մտածում, որ «Մեր բակում» կհայտնվեմ, բայց ցանկություն ունեի, քանի որ շատ եմ սիրել ֆիլմը: Մեծ բավականություն եմ ստանում դերասանների հետ աշխատանքից, մի պահ ինձ հանդիսատես եմ զգում: Երբ նայում եմ, թե կողքիս ովքեր են, չեմ հավատում, որ այդ ամենն ինձ հետ է կատարվում, շատ լավ էմոցիաներ ունեմ»,– ոգևորությամբ ասաց Պոնչը։