Սա մեզ համար ուղղակի հրաշք է.Այսուհետ ՌԴ քաղաքացիություն կարող եք ստանալ շատ հեշտ եղանակով

Ռուսաստանը փոփոխություններ է մտցրել՝ քաղաքացիություն տանալու մասով․․․ՌԴ Պետդուման ընդունել է օրենք, որը թույլ է տալիս դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ առանց հրաժարվելու այլ երկրի քաղաքացիությունից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծն առաջարկում է չեղարկել այն պահանջը, ըստ

որի, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է դիմել օտարերկրյա պետության լիազոր մարմնին` քաղաքացիությունից հրաժարվելու համար ․․․Նման կանոն առաջարկվում է կիրառել նաև այն օտարերկրացիների համար, ովքեր ամուսնացած են ՌԴ-ում բնակվող Ռուսաստանի քաղաքացու հետ և այդ ամուսնությունից ունեն երեխաներ, ինչպես նաև այն օտարերկրացիների

համար, որոնց ծնողներից մեկն ունի ՌԴ քաղաքացիություն և բնակվում է Ռուսաստանում․․․ Բացի այդ, ըստ օրինագծի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելիս, Ռուսաստանում աշխատանքային գործունեության եռամյա ժամկետի պահանջը կրճատվել է` դառնալով մեկ տարի