Քաղաքականությունը բաժանել է անբաժան ընկերներ Ռաֆոյին ու Անդոյին. Մանրամասներ նրանց վե ճից

Интересная жизнь

Վերջին տարիներին քաղաքականությունը, ցա վոք, դարձել է բոլորիս առօրյայի անբաժան մասը, բոլորը խոսում են քաղաքականությունից՝ անկախ տարիքից, սեռից՝ վստահ լինելով, որ իրենք են ճիշտ, ավելին՝ փորձում են դրանում համոզել նաև դիմացինին: Քաղաքականությունը մտել է թե ընտանեկան, թե ընկերական հարաբերությունների մեջ՝ որոշ դեպքերում խաթարելով, որոշ դեպքերում՝ անգամ բաժանման հասցնելով: Ասվածի լավագույն օրինակը Սամվել և Արմինե Գրիգորյաններն են, ովքեր գտնվում են քաղաքականտարբեր բևեռներում: Երկար ժամանակ քույր ու եղբայր շատ սառը հարաբերություններ ունեին, ավելին՝

Արմինեն շատ հաճախ իր հարցազրույցներում նշում էր, որ իր եղբոր ուղեղը կերել են: Սամվելին այդ շրջանում դեմ էին նաև նրա ընտանիքի անդամները, ավելին՝ այս ամենի պատճառով Սամվել Գրիգորյանը նույնիսկ ինքնասպանության փորձ էր արել: Տարիներ անց, բարեբախտաբար, քույր ու եղբայր արդեն վերականգանել են իրենց լավ հարաբերությունները: Starnews-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ նման խնդրի առաջ է կանգնել նաև հայտնի Անդո-Ռաֆո հեռուստատեսային զույգը: Նրանց միջև վիճաբանություն է եղել, ավելին՝ ըստ լուրերի՝ բանը հասել է նույնիսկ բռունցքներին: Պատճառն այն է, որ Ռաֆայել Երանոսյանն ու Անդրանիկ Հարությունյանը տարբեր քաղաքական հայացքներ ունեն՝ Անդոն սատարում է ներկայիս վերընտրված իշխանություններին, իսկ Ռաֆոն ընդդիմադիր հայացքներ ունի: Նշենք,

որ Ռաֆոն ու Անդոն ամենասիրված հեռուստատեսային զույգերից են, ովքեր տարիներ շարունակ նկարահանվել են նույն հաղորդումներում ու սիթքոմներում, նկարահանվել տեսահոլովակներում, իսկ նրանց և Սպիտակցի Հայկոյի «Լեդի Քոբուլեթի» երգը դարձել էր հիթ: Ինչևէ, հույս ունենք, որ Ռաֆոն ու Անդոն այս հարցին կմոտենան հասուն տղամարդկանց նման՝ հասկանալով, որ ընկերությունն ամեն ինչից վեր է, իսկ քաղաքականությունը չպետք է տեղ ունենա ընկերական ու ընտանեկան հարաբերությունների մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.