Տղես դեռ չծնված ասում էր՝ «Պապ ջան, հանգիստ եղիր»». Էդգար Իգիթյանի և կնոջ հրապարակումներն իրենց որդու մասին

Դերասան Էդգար Իգիթյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում արել որդու մասին: «Տղես դեռ չծնված ասում էր՝ «Պապ ջան, հանգիստ եղիր, սաղ թույնա»,-գրել է նա: Դերասանի կինը՝ Լուսինեն, իր էջում ևս լուսանկար է հրապարկել ու գրել.

«Երբ օրդ սկսվում է նման հրաշք տեսարանից: Իմ լեո»: Նշենք, որ զույգի առաջնեկը ծնվել է հունիսի 16-ին: Նրանք նախընտրում են իրենց որդուն դեռ ցույց չտալ: Ծնողները նորածնին տվել էին Լեո անունը: «Ուզում էինք տարբերվող անուն լինի։

Երկար ուսումնասիրում էինք տարբերակները, Լեոնը երկուսիս էլ միանգամից դուր եկավ, նաև հետաքրքիր բացվում է` Լուսինեի, Էդգարի որդի։ Ինձ համար հենց տղայի անուն է։ Համանուն ֆիլմն էլ շատ եմ սիրում, տպավորված եմ տղամարդկային կերպարով»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասել էր դերասանը: