Բրիձը բանջարեղենով և սոյայի սոուսով․Համից չեք կշտանա

նչպե՞ս պատրաստել հագեցնող կերակրատեսակ առանց մսի:Առաջարկում ենք բրնձից և բանջարեղենից պատրասված այս փլավը, որն իսկապես կզարդարի ձեր սեղանը և կհագեցնի բոլորին: Իսկ սոյայի սուուսը անուշ բույր ու համ կփոխանցի այս ուտեստին:
Բրիձը բանջարեղենով և սոյայի սոուսով

Բաղադրիչներ (4 հոգու համար)` Բրինձ — 200 գ, Կանաչ ոլոռ (սառեցված) — 100 գ, Բուլղարական կարմիր պղպեղ — 200 գ, Սոխ — 120 գ, Սոյայի սոուս — 60 մլ, Բուսական յուղ — 30 մլ, (Ջուր (տաք) — 500 — 600 մլ: Սոխը մաքրեք և կտրա տեք խորանարդաձև: Հեռացրեք կարմիր պղպեղի սերմերը և կտրա տեք միջին խորանարդիկների ձևով: Տապակի մեջ տաքացրեք բուսական յուղը: Տապակեք սոխը մոտավորապես 3 րոպե:

Պղպեղը ավելացնել սոխին: Պղպեղը սոխով տապակել ևս 2-3 րոպե: Այնուհետև ավելացրեք կանաչ ոլոռը: Խառնել և տապակել ևս 1 րոպե: Բանջարեղենին ավելացնել լվացած բրինձն ու սոյայի սուոսը :Խառնել ,ավելացնել նաև ջուր (ջուրը պետք է ծածկի բրինձը վերևից մոտ 1 սմ): Փակել կափարիչով և դանդաղ կրա կի վրա եփել 15-20 րոպե,մինչև բրնձի եփված լինելը; Բարի ախորժակ…