Աղացած հավի մսով և կարտոֆիլով շքեղ ընթրիք՝ ամբողջ ընտանիքի համար. պատրաստեք 5 րոպեում և ուղարկեք ջեռոցը

Սա այնքան համեղ է.իսկ բույրն ուղղակի խելքահան է անում: Ախորժելի, սննդարար և յուրահատուկ ընթրիք՝ հաշված րոպեների ընթացքում:Անհրաժեշտ բաղադրիչներ.կարտոֆիլ՝ 1կգ,կաթ՝ 1 բաժակ,կարագ՝ 3ճ.գ.,աղացած հավի միս՝ 500գ,թարմ լոլիկ՝ 3 հատ,սոխ՝ 1 գլուխ,պինդ պանիր՝ 500գ,աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի,ձեթ՝ տապակելու համար,կանաչի:Պատրաստման եղանակ .

Մաքրել կարտոֆիլը և եփել աղով ջրի մեջ: Մաքրել սոխը, մանր կտրատել: Միսը համեմել աղով և համեմունքներով, ավելացնել տապակած սոխը:Կարտոֆիլը հանել կրակից, քամել, լցնել կաթն ու կարագը: Տրորել՝ միասեռ պյուրե ստանալով: Պյուրեն չպետք է շատ թույլ լինի, դրա համար կաթն աստիճանաբար ավելացրեք: Պյուրեն լցնել տապակի մեջ, հարթեցնել:

Մսից կոլոլակներ ձևավորել և 5 րոպե տապակել ձեթի մեջ: Կոլոլակները դնել պյուրեի վրա: Լոլիկը կլոր կտրատել: Դնել կարտոֆիլի վրա: Պանիրն անցկացնել քերիչով և լցնել ընդհանուր ուտեստի վրա: Եփել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, 15-20 րոպե: Պատրաստի ուտեստը հանել ջեռոցից և զարդարել մանր կտրատած կանաչիով:Բարի ախորժակ: