Գոհար Ավետիսյանի և ամուսնու սիրառատ լուսանկարները Հայաստանից ու հանդիպումը Գուրգեն Դաբաղյանի և նրա կնոջ հետ

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին ամուսնու՝ Սերգեյի, ծնողների՝ Սմբատի և Նաիրայի հետ Հայաստանում էր: Այս գիշեր նրանք վերադարձել են Ռուսաստան, սակայն Գոհարը չի դադարում Հայաստանից հրապարակումներ անել։ Նախ՝ Գոհարը ցույց էր տվել, թե ինչպես են

այցելում իր մորական տատիկին՝ Շուրային, որն ապրում է Լիճք գյուղում: Հետո դիմահարդարը ցույց էր տվել, որ այցելել են Գառնի և Գեղարդ: «Ասում են՝ ով այս քարի մոտ երազանք է մտապահում, այն կատարվում է: Ես ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը

երազանք մտապահի, որը որքան հնարավոր է արագ կկատարվի»,- գրել էր նա՝ Գեղարդից արված հրապարակմանը կից: Բաժանվելու լուրերի հերքվելուց հետո Գոհարն ամուսնու հետ սիրառատ լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարներից մեկին կից դիմահարդարը հետևորդներին հարցրել է՝ ի՞ր, թե՞ ամուսնու կազմվածքն է ավելի լավը: Դիմահարդարը նաև հանդիպել էր երգիչ

Գուրգեն Դաբաղյանի ու նրա կնոջ՝ Իննայի հետ: Իննան և Գուրգենը լուսանկարներ են հրապարակել հանդիպումից ու գրել, որ միասին լավ ժամանակ են անցկացրել: Այս գիրշեր արդեն նրանք վերադարձել են Ռուսաստան։ Ի դեպ, Գոհարը հատուկ ցույց է տվել, որ իրենց թռիքչը եղել ես բիզնես–դասով։