Իմ դեղատունը շուրջօրյա է, գիշերները հիմնականում ես եմ աշխատում. մի օր ինձ մոտ ամուսնական զույգ եկավ, կինը՝ հղիության վերջին շրջանումԻմ դեղատունը շուրջօրյա է, գիշերները հիմնականում ես եմ աշխատում. մի օր ինձ մոտ ամուսնական զույգ եկավ, կինը՝ հղիության վերջին շրջանում

Մի օր իմ դեղատուն ուշ ժամի եկավ երիտասարդ ամուսնական զույգ: Երկուսն էլ շատ հասարակ էին հագնված, բայց մաքուր և կոկիկ: Ակնհայտ էր, որ կինը պիտի շուտով ծննդաբերի:Նրանք ասացին, որ իրենց տամ ամենաէժան ցա վազրկող հա բերը և հարցրեցին, արդյոք այն կարելի է ընդունել հղիներին:-Այո, կարելի է, — ասացի ես,- իսկ ձեր ինչի՞ն է պետք:-Ես ուժեղ հա զում եմ, դրա պատճառով մեջքիս ցա վն անտ անելի է դառնում, և չեմ կարողանում քնել : -Գիտեք, ինձ անհարմար եմ զգում,

ուղղակի վերջերս եմ կորցրել աշխատանքս, մեր ընկերությունը փակվել է, և ավելի լավ դեղ մեզ չենք կարող թույլ տալ:-Հասկանալի է,- պատասխանեցի ես,- գիտեք, պահեստում մի քանի բան կա, որ փաթեթավորումները վնասված են, և ես դրանք այլևս չեմ կարողանա վաճառել: Թույլ կտաք դրանք ձեզ նվիրել:Ես նրանց 2 հատ հազի դեմ օշարակ տվեցի, 2 տուփ ցա վազրկող, նաև մի մեծ տուփով մանկական տակդիր: Բնականաբար, ոչ մի բան էլ վնասված չէր, պարզապես ես չէի կարող նրանց ոչ մի կերպ չօգնել:

SKIPSTOPPED Երբ տեսան, թե իրենց ինչ եմ տալիս, կինը սկսեց արտասվել, նրանք ինձ հարյուր անգամ շնորհակալություն հայտնեցին:Ես հարցրեցի ամուսնուն, թե նա ինչ մասնագետ է, իսկ երբ իմացա, որ ծրագրավորող է, խոստացա օգնել, ասացի, որ հաջորդ օրը գա այստեղ: Առավոտյան զանգեցի համակարգչային ընկերության տնօրեն ընկերոջս և խնդրեցի մի հոգու տեղավորել աշխատանքի:Իսկ 10 օր անց իմ դեղատուն եկավ երիտասարդ կինը՝ իր նորածին դստեր հետ և շատ տնական կարկանդակներ բերեց:Դա իմ կյանքում լավագույն աշխատանքային օրն էր :