Լուիզա Ներսիսյանը (իրական անունը` Ելիզավետա) հայ դերասանուհի է, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ: Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի կինը: Լուիզա Ներսիսյանը ծնվել է 1977 թվականին Երևանում: Նախ սովորել է Երևանի թիվ
172 միջնակարգ դպրոցում, ավարտել է Երևանի թիվ 149 ավագ դպրոց վարժարանի անգլերեն-պարսկերեն բաժինը: Ուսանողական տարիներին, Արմեն Ջիգարխանյանի հրավերով, Մոսկվայի Մայակովսկու թատրոնում խաղացել է «Անտիգոն» ներկայացման մեջ։
Աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Աշխատում է Երևանի Կամերային թատրոնում, եղել է Երևանի Կամերային թատրոնի պատկերասրահի տնօրենը։ Աշխատել է «Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի +» ծրագրում։ «Երկաթ TV» ստուդիայում նկարահանվել է «Շոու 1-02», «Սեր և ծիծաղ» ֆիլմաշարերում, «Հմուտ ձեռքեր» հաղորդման մեջ[