Երեխաներիս պատճառով ինձ զգում եմ ամենադ ժբախտ մայրը. Այսպիսի վերաբերմունքի աշխարհում ոչ մի ծնող արժանի չէ

Ես ունեմ որդի և դուստր: Նրանք կայացած մարդիկ են, արդեն իրենք են ծնող դարձել։ Մենք ամուսնուս հետ ոչինչ նրանց համար չենք խնայել: Երկուսի համար էլ բնակարան ենք գնել մեր խնայողություններով, երկուսն էլ արժանապատիվ կրթություն են ստացել: Մենք չենք մերժել նրանց ոչ մի հարցում: Իսկ հիմա այնպես է ստացվել, որ ես միայնակ եմ ։ Ամուսինս մա հացել է 5 տարի առաջ: Ես թոշակառու եմ, բայց թոշակս շատ քիչ է: Երեխաներս իրավիճակի մասին գիտեն, բայց ես նրանցից արդեն ոչինչ չեմ սպասում։ Ես ամաչում եմ ասել, որ ես նրանց խնդրեցի գոնե միմյանց մեջ բաժանեն կոմունալ վարձերը ։

Դա տրամաբանական է, քանի որ բնակարանը նրանց է մնալու: Բայց երեխաներս ասում են իրենց տներում գումար չկա։ Բայց առո ղջարանների համար նրանց գումարը բավարարում է: Նրանց ընտանիքներում երկուական մեքենա կա: Ես նայում եմ դուստրիս, ամեն ամիս երիտասարդանում է: Իսկ տղաս ընդհանրապես ասում է , թե կինն է բյուջեն տնօրինում և նրա մոտ է ողջ գումարը և իմ դժվարությունները նրան չեն հուզում ։ Ով կիմանար, որ այսպես կլինի: Հարևանուհուս երեխաները գալիս են նրա մոտ փաթեթներով, լի մթերքներով, վճարում են նրա հաշիվները, իրենց հետ տանում են հանգստանալու ։

Իսկ ես , որ ոչ մի անգամ ոչինչ չարգելեցի իմ երեխաներին, նստած եմ ու թեյով չորահաց եմ ուտում ։ Ամուսինս, երբ կենդանի էր, նրա կենսաթոշակը մեծ էր: Բայց մենք ոչինչ չխնայեցինք, ամեն ինչ փոխանցեցինք երեխաներին։ Նրանց տարբեր բաներ էր պետք: Իսկ հիմա ինձ է պետք , իսկ նրանք չեն տեսնում ու չեն լսում ։ Տգեղ են իրենց պահում, իսկ ես ամաչում եմ նրանց համար ։ Բայց համոզել չեմ ուզում: Ես վախենում եմ, որ նրանք ավելի վատը կդառնան: Եվ ինչ անել, նույնպես չգիտեմ։