Տատիկի ծննդյան օրը դիմահարդար թոռնուհին նոր կերպար նվիրեց

Կինը ցանկացած տարիքում ուզում է գրավիչ լինել: Այս պարզ ճշմարտությունը գիտի երիտասարդ դիմահարդար Կրիստինա Պաուկովան: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել համացանցում՝ իր տեսանյութերի շնորհիվ, որտեղ ցույց է տալիս կանանց՝ դիմահարդարումից առաջ և հետո: Նրա տեսանյութերը չեն դադարում զարմացնել համացանցի օգտատերերին, քանի որ սրահի հաճախորդները կախարդական կերպով վերածվում են շլացուցիչ գեղեցկուհիների: Կրիստինան շատ այցելուներ ունի,

սակայն ամենից շատ սիրում է գեղեցկացնել իր հարազատ տատիկին: Երբ Կրիստինայի տատիկը պիտի դառնար 70 տարեկան, թոռնուհին որոշեց նրան անակնկալ մատուցել՝ յուրօրինակ դիմահարդարում անելով: Կրիստինան ցանկացավ ցույց տալ տատիկին, որ չնայած տարիքին՝ նա շարունակում է գրավիչ և հմայիչ լինել: Թոռնուհին ուզում էր, որ բոլորը հիանան տատիկի գեղեցկությամբ: Փորձառու դիմահարդարն անցավ գործի:

Աղջիկն աշխատեց դեմքի երանգի, թարթիչների, ունքերի վրա: Որոշ ժամանակ անց Կրիստինան ավարտեց իր կախարդական պրոցեդուրան: Տատիկը չափազանց ուրախ էր, քանի որ իրեն դուր եկավ կերպարանափոխությունը: Մի ուրիշ առիթով էլ Կրիստինան որոշեց կարգի բերել նաև տատիկի մազերը: Թոռնուհին կտրեց և ներկեց տատիկի մազերը, իսկ դիմահարդարումը լիարժեք դարձրեց նոր կերպարը: Կրիստինայի խոսքերով՝ տատիկն իրեն չճանաչեց, երբ նայեց հայելու մեջ: